Պարգևատրվել են ՊՊԾ աշխատակիցներ
Նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 19-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության ներքոհիշյալ ծառայողներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Դավիթ Վաչիկի ԱԲԱԶՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության բաժնի պետ, փոխգնդապետ
Արման Սուրենի ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության բաժնի պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող, ավագ լեյտենանտ
Կարո Քերոբի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Պետական պահպանության ծառայության բաժնի պետի տեղակալի պարտականությունների ժամանակավոր կատարող, ավագ լեյտենանտ»: