Հովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումը Գարի Քյոսայանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ) Արուսյակ Ջուլհակյանը նույն քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանն է․ սա է մակարդակն իրենց․ Ալեքսանյան (տեսանյութ) Մենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ) Ձերբակալություններ` Մանկավարժական համալսարանում․ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին (տեսանյութ) Փաշինյանի կառավարման օրոք, պատճառով Արցախը գրավվել է և հայաթափվել. Մամիջանյան (տեսանյութ) Սրա դեմը պետք է առնել, թույլ չտալով, որ Փաշինյանի իշխանությունը 2026-ին նորից վերարտադրվի. Օհանյան (տեսանյութ) Մանկավարժականում ձերբակալություններ․ բացվում է կոռուպցիոն ցանցը (տեսանյութ) Սամվել Կարապետյանն ասում է ` Դուք բուժման կարիք ունեք, ի՞նչ կասեք. Լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ) Եվրամիությունը փողերը չի տալիս ՀՀ–ին. Ընդդիմադիրներին տանում են բանակ (տեսանյութ) Իմ խնդիրն այն է, որ մենք չենք գնահատում մեր տարածքային ամբողջականությունը. Փաշինյան (տեսանյութ) Ում հետ կապված խնդիր ենք առաջացնում, իրավական մեխանիզմները սկսում են գործել, դառնում են ընդդիմադիր (տեսանյութ) 

ԱՄՆ-ը Միրզոյան-Բայրամով հանդիպո՞ւմ է նախապատրաստում Նյու-Յորքում

168.am

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Փաշինյանին և Ալիևին ուղղված հեռախոսազանգերից հետո ռեգիոնալ այց կատարեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հաքի գլխավորած պատվիրակությունը։

Հաքը սեպտեմբերի 18-ին Բաքվում էր, որտեղ հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, իսկ դրան հաջորդած հայաստանյան այցի ընթացքում հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև հայ-թուրքական, այսպես կոչված, կարգավորման գործընթացում հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանին։ Պետք է նշել, որ Հաքի պատվիրակության կազմում էր նաև ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի հարցերի գլխավոր բանակցող Լուիս Լ Բոնոն, և ուշագրավ է, որ Բաքվում այս պատվիրակությունն Իլհամ Ալիևի հետ հանդիպելու հնարավորություն չի ստացել։ Ավելին Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունն այս հանդիպման վերաբերյալ ընդհանուր առմամբ ադրբեջանական պահանջների ու դժգոհությունների շարք էր Արևմուտք-ՀՀ հարաբերություններից, ՀՀ-ից, ամերիկացի և արևմտյան պաշտոնյաներից, որոնք որոշակի աջակցություն են հայտնում Հայաստանին և քննադատում Ադրբեջանին։

ՀՀ ԱԳՆ փոխանցմամբ, Հաք-Միրզոյան հանդիպմանն ընդգծվել է ՀՀ և ԱՄՆ երկկողմ հարաբերություններում նոր հանգրվանի՝ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացված համատեղ ջանքերի կարևորությունը, նախանշվել են առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել քաղաքական երկխոսության խորացմանը զուգահեռ՝ նաև ոլորտային ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին, այդ թվում՝ առևտրի խթանման նպատակով: «Տարածաշրջանային հարցերի համատեքստում Արարատ Միրզոյանը և Ջոշուա Հաքը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է երկու տարվա բանակցություններից հետո մշակված խաղաղության պայմանագրի կնքման ճանապարհին արհեստական խոչընդոտներից խուսափելու և համաձայնեցված տեքստով ստորագրման կարևորությունը՝ միտված Հարավային Կովկասում հարատև խաղաղության ապահովմանը:

Նախարար Միրզոյանը վերահաստատել է տարածաշրջանային հաղորդակցությունների՝ հանրահայտ սկզբունքների հիման վրա ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը»,- ասված էր հաղորդագրությունում։

ՀՀ կառավարության փոխանցմամբ, Փաշինյան-Հաք հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին վերաբերող հարցեր: Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումներին և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը:

Հատկանշական է, որ ամերիկյան ակտիվությունը Երևան-Բաքու գործընթացում նախորդում է Նյու Յորքում հաջորդ շաբաթ մեկնարկելիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Բարձր մակարդակի շաբաթվան։ Մանհեթենում, որտեղ կանցկացվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը, մեծ թափով ընթանում են նախապատրաստական աշխատանքները՝ ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, իսկ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի շենքի ծառայությունները տեղափոխվել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի։ Բարձրաստիճան շաբաթը սկսվում է սեպտեմբերի 22-ին, առաջին երկու օրերին (սեպտեմբերի 22-23-ը) տեղի կունենա «Ապագայի գագաթնաժողով»-ը: Ակնկալվում է, որ ՄԱԿ-ի անդամ 193 երկրներից 150-ը հանդիպմանը ներկայացված կլինեն պետությունների ղեկավարների ու վարչապետների, իսկ մնացածը՝ արտգործնախարարների մակարդակով։

Բարձր մակարդակի շաբաթն ավարտվում է սեպտեմբերի 30-ին: Միջոցառումներին ամենայն հավանականությամբ կմասնակցեն Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները։

Վրացի քաղաքական վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ քայլերի այս հաջորդականությունն ԱՄՆ-ի կողմից ամենևին պատահական չէ։

168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ԱՄՆ-ը ամենայն հավանականությամբ փորձում է ԱԳ նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում կազմակերպել այս անգամ ՄԱԿ ԳԱ առաջիկա շաբաթվա շրջանակում։

«Հաշվի առնելով գործընթացի բարդությունը, ռեգիոն է ուղարկվել ԱՄՆ փոխպետքարտուղարը, որի ջանքերը մերժելն ավելի բարդ է, քան բանակցողի դեպքում, հատկապես, երբ նա համատեղությամբ նաև ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահն էր, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն բացասական որոշ զգացումներ է առաջացնում Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ՝ հնարավոր կլինի հանդիպում կազմակերպել, իսկ բեկումնային արդյունքների հարցում փոքր-ինչ կասկածում եմ՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական պաշտոնական դիրքորոշումը չի փոխվում ՀՀ-ին ուղղված պահանջների վերաբերյալ։ Իսկ ՀՀ-ի ակնկալիքը, ինչպես գիտենք, համաձայնագրի ստորագրումն է, որի վերաբերյալ Բաքուն դեռ պահանջներ ունի։ Ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ, ամենայն հավանականությամբ, հաջորդ շաբաթ ԱՄՆ-ը կրկին կփորձի»,- ասաց վերլուծաբանը։

Կախա Գոգոլաշվիլին գտնում է, որ այս հանդիպման տապալման դեպքում ՌԴ-ն կփորձի հանդիպում կազմակերպել ԲՐԻԿՍ-ի շրջանակում։

«ՌԴ-ն էլ իր հերթին է փորձում ակտիվ աշխատել կողմերի հետ, Պուտինը եղավ Ադրբեջանում, զրույցներ եղան Փաշինյանի հետ, ապա ՌԴ փոխվարչապետը եղավ ՀՀ-ում ա թերևս քննարկելու համար ՀՀ դժգոհությունները ռուսական միջնորդությունից և ՀՀ-ի համար անընդունելի կետերը։ Ինչպես տեսնում ենք, աշխարհաքաղաքական այս մրցակցության պայմաններում ՀՀ-Ադրբեջան Խաղաղության համաձայնագիրը ևս դարձել է մրցակցության առարկա, ինչը սպասելի զարգացում էր»,- ասաց վերլուծաբանը։

Քաղաքագետը կարծում է նաև, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հանդիպումները, բացի ռեգիոնալ հակամարտությունների կարգավորումից, ունեն այլ հարթություն ևս։ «Վրաստանի մի շարք հակաարևմտյան քայլերի ու առաջիկա ընտրությունների ֆոնին անկանխատեսելի ելքի ֆոնին ԱՄՆ-ը հասկանալիորեն փորձում է ռեգիոնում սերտացնել կապերը ՀՀ-ի հետ, կանխատեսելով որոշակի խնդիրներ վրացական ուղղությամբ։ Ուստի, բացի Երևան-Բաքու գործընթացում արևմտյան հետաքրքրությանը, կա նաև երկկողմ հարաբերություններում այլ բաղադրիչ»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն տարածելով Արցախի բռնի տեղահանության և հայաթափման մեկ տարելիցի կապակցությամբ, առանձնահատուկ շեշտել էր ՄԱԿ ԳԱ հարթակում սպասվող քննարկումները։

«Հաջորդ շաբաթ Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները. վերջին մեկ տարվա իրադարձություններն ի ցույց են դնում միջազգային կայունության ապահովման ուղղությամբ անհետաձգելի ջանքերի, խաղաղության հաստատման հնարավորություն տվող գաղափարների, քայլերի կյանքի կոչման կարևորությունը»,- նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարությունում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Լուկաշենկոն կոշտ ձևակերպմամբ մեկնաբանել է Արևմուտքի հետ բանակցություններըReuters. Նավերը փորձում են անցնել Հորմուզի նեղուցով, սակայն անվտանգությունը դեռ հարցականի տակ էՕգտատերերը զանգվածաբար բողոքում են իրենց iPhone-ներիցԲացատրվել է՝ ինչու է Լենինգրադի մարզը դարձել «առաջնագծային գոտի»Հրդեհ՝ Նուբարաշենի աղբավայրում Կոնտեյներային նավը հարվածի է ենթարկվել Օմանի ափերի մոտՀովտային շրջաններում դիտվել է դեղձենու մասսայական ծաղկում, սկսվել է ծիրանենու պտուղների ձևավորումըԶախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը Պուտինի օրոք «վերականգնել է» Երկրորդ համաշխարհայինի իրական պատմությունըԿառավարությունը հավանություն է տվել ԲՀՊՏ ոլորտի նոր օրենքի նախագծին՝ նախատեսելով համակարգային բարեփոխումներԼավրովը հիշեցրել է Զելենսկու նախկին կոչը Դոնբասում ռուսերեն լեզվի վերաբերյալԻրանի առաջնորդը ուղերձ է հղելՆերդրվում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման պարզեցված մեխանիզմԳարի Քյոսայանի հետ հարցազրույցը Դիտե՛ք 20։30-ին՝ Euromedia24-ի եթերում (տեսանյութ)Իրանի ռազմածովային ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի հնարավոր փակման մասինԻսրայելը վերսկսել է հարվածները ԼիբանանումԻրանը հայտարարել է՝ պատրաստ է նոր հարվածներ հասցնել ԱՄՆ-ին և ԻսրայելինԲժիշկը բացատրել է՝ ինչն է խանգարում մարդկանց անցնել ճիշտ սննդակարգիՊակիստանը ակտիվացնում է դիվանագիտական ջանքերը ԱՄՆ–Իրան հակամարտության կարգավորման նպատակովՏուապսեում ԱԹՍ հարվածից հետո անհետացած 14-ամյա աղջկա որոնումները ավարտվել ենԱվտովթար՝ Դիլիջանի թունելում․ բախվել են «ԶԻԼ» բեռնատարը և «Hyundai Elantra»-ն 2026 թվականի վոլեյբոլի առաջնությունում ՆԳՆ հավաքական թիմը զբաղեցրել է առաջին տեղը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Արուսյակ Ջուլհակյանը նույն քաղաքացու վրա թքող Ալեն Սիմոնյանն է․ սա է մակարդակն իրենց․ Ալեքսանյան (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ծանոթանալու իրականացված բարեկարգման աշխատանքներին (տեսանյութ)Ձերբակալվել են դատական կատարողների ծառայության երկու ղեկավարի տեղակալներ. ՌԴԼուկաշենկոն Մակրոնին, Մերցին ու Թրամփին անվանել է «ժամանակավոր» առաջնորդներՀամայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կամավոր հանձնվել է ապօրինի պահվող զենք-զինամթերքԱլեն Սիմոնյանն ապրիլի 18-ին այցելել է Թուրքիայի (Կ. Պոլսի) Հայոց ՊատրիարքությունԵղանակն առաջիկա օրերինՄենք որևէ նախապայման չենք դնում խաղաղության հասնելու համար. Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)Ձերբակալություններ` Մանկավարժական համալսարանում․ Թրամփը շնորհակալություն է հայտնել Իրանին (տեսանյութ)Փաշինյանի կառավարման օրոք, պատճառով Արցախը գրավվել է և հայաթափվել. Մամիջանյան (տեսանյութ)Սրա դեմը պետք է առնել, թույլ չտալով, որ Փաշինյանի իշխանությունը 2026-ին նորից վերարտադրվի. Օհանյան (տեսանյութ)Մանկավարժականում ձերբակալություններ․ բացվում է կոռուպցիոն ցանցը (տեսանյութ)ԱՄՆ-ը մեկ ամսով թուլացրել է սահմանափակումները ռուսական նավթի գործարքների համարԹեկնածուները պետք է լինեն պետականամետ, օրենքը իմացող և բանիմաց (տեսանյութ)Հարավային Կորեան ռեկորդային մակարդակի է հասցրել նարինջների արտահանումը ՌուսաստանԼավրովը և Ֆիդանը Անթալիայում ստորագրել են 2026-2027 թվականների խորհրդակցությունների ծրագիրըՍամվել Կարապետյանն ասում է ` Դուք բուժման կարիք ունեք, ի՞նչ կասեք. Լրագրողը՝ Փաշինյանին (տեսանյութ)Ովքեր են ներկա կուսակցության համագումարին (տեսանյութ)Եվրամիությունը փողերը չի տալիս ՀՀ–ին. Ընդդիմադիրներին տանում են բանակ (տեսանյութ)Tasnim. Իրանը դեռևս չի համաձայնվել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլինՈվքեր են կուսակցության պատգամավորների թեկնածուները (տեսանյութ)Իմ խնդիրն այն է, որ մենք չենք գնահատում մեր տարածքային ամբողջականությունը. Փաշինյան (տեսանյութ)Հայաստանի ներկայիս իրավիճակի պատասխանատուն նախկիններն ու ներկաներն են. Լևոն Բաղդասարյան (տեսանյութ)Վարդան Ղուկասյանը՝ ԴՕԿ կուսակցության վարչապետի թեկնածուԱԹՍ-ների հարված Սամարայի մարզում․ թիրախում՝ Սիզրանի և Նովոկույբիշևսկի ձեռնարկություններՈւմ հետ կապված խնդիր ենք առաջացնում, իրավական մեխանիզմները սկսում են գործել, դառնում են ընդդիմադիր (տեսանյութ)Դատախազությունը պահանջում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվող Վրթանես Հակոբյանից հօգուտ պետության բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույքՆշվել է գինը, որը ամերիկացիները պատրաստ են վճարել անձնական բունկերի համարԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն
Ամենադիտված