Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում Հայաստանի շախմատի կանանց թիմը հաղթանակ է տարել
Հայաստանի շախմատի կանանց թիմը Օլիմպիադայի 8-րդ մրցափուլում հաղթանակ է տոնել:
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 8-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականն ուժերը չափել է Մոնղոլիայի ընտրանու հետ:
Հայաստանի հավաքականի կազմում առաջին խաղատախտակին հաղթանակի է հասել Լիլիթ Մկրտչյանը: Հաղթանակ են տոնել նաև Աննա Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը:
Միավորը կիսել է Մարիամ Մկրտչյանը: Հայաստան-Մոնղոլիա՝ 3,5:05: Շախմատի համաշխարհային Օլիմպիադան կեզրափակվի սեպտեմբերի 22-ին: