«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները «Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո «Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու 

Արցախի էջը փակված չէ. Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական. «Հայաքվե»

Արցախի բռնազավթումն ու ամբողջական հայաթափումը հայ ժողովրդի պատմության մեջ նախադեպը չունեցող ողբերգություն էր, քանի որ հայ ժողովրդի մի հատվածը ցեղասպանման վտանգի ներքո ամբողջական էթնիկ զտման ենթարկվեց փաստացի պետականություն ունենալու պայմաններում։ Այս մասին հայտարարություն է տարածել «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնության խորհուրդը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս ծանրագույն ողբերգության մեջ որքան էլ զգալի լինի Հայաստանի գործընկեր երկրների կամ միջազգային կազմակերպությունների թողտվության մեղքը, այդուհանդերձ գլխավոր պատասխանատուն Հայաստանի Հանրապետության գործող վարչախումբն է, որն ապօրինաբար Արցախը պաշտոնապես Ադրբեջանի մաս ճանաչեց և դրանով Բաքվի ցեղասպան վարչակարգին գործողությունների ազատություն տվեց։

Ավելի քան 9 ամիս լիակատար շրջափակման պարագայում 120 հազար մարդ, այդ թվում 30 հազար երեխա, առանց սննդի, էլեկտրականության, վառելիքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ պարագաների, հայտնվեցին իսկական հումանիտար աղետի ճիրաններում։ Իսկ սեպտեմբերի 19- 20-ին Բաքվի բռնապետական վարչախմբի ձեռնարկած ռազմական ագրեսիան, որի հետևանքով Արցախն ամբողջովին հայաթափվեց, մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն էր, ցեղասպանական ակտ՝ բնորոշելի միջազգային քրեական իրավունքի նորմերով։

Արցախի բռնազավթումն ու հայաթափումը ոչ միայն արցախցիների, այլև բովանդակ հայ ժողովրդի համար հումանիտար ու հոգեբանական ծանր աղետ է, բայցև մի վերջին մեծ դաս՝ հայոց պետության և հայ ժողովրդի անցած ուղին ևս մեկ անգամ քննության առնելու, մեր՝ որպես հավաքականության, և մեզնից յուրաքանչյուրի՝ որպես անձի առաքելությունը և արժեքները վերաիմաստավորելու համար։

Արցախը հուշ չէ, պատմություն չէ։ Արցախի էջը փակված չէ։ Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական։

Այս նպատակով մեր «ՀայաՔվե» նախաձեռնությունն իր գործունեությամբ նպաստելու է․

  • Արցախում ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և ռազմական հանցագործություններ կազմակերպած ու իրականացրած ինստիտուտներին ու անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջազգային իրավական գործընթացներին,
  • միջազգային անվտանգային գործուն երաշխիքների ներքո Արցախի հայության` հայրենիք վերադարձի գաղափարի հետևողական կենսագործմանը,
  • Հայաստանի Հանրապետությունում արցախյան համայնքների, կառույցների, ինքնության պահպանմանը, արցախցիների հավաքական կյանքի կազմակերպմանը,
  • Հայաստանի Հանրապետությունում արցախցիների հանդեպ խտրականության, ատելության խոսքի դրսևորումների կանխարգելմանն ու դատապարտմանը։

Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին սեր և հոգատարություն դրսևորել արցախցի մեր քույրերի ու եղբայրների հանդեպ, աջակցել նրանց։ Թեև մեր նպատակն արցախցիների ապահով վերադարձն է իրենց տներ, բայցև կարևոր ենք համարում ունենալ այն գիտակցումը, որ Հայաստանի Հանրապետությունում էլ նրանք իրենց հայրենիքում են, իրենց տանն են, ճիշտ այնպես, ինչպես և ՀՀ ցանկացած քաղաքացի տանտիրոջ իրավունքով կարողանալու է հետագայում բնակվել վերահայացված Արցախում»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Հրապարակ»․ ՀՀԿ-ն կրկին ակտիվանում է «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի գործի գլխավոր վկան փախուստի մեջ է. դատարանում նրա անունն են տալիս, բայց ինքը չկա «Փաստ». Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել» «Իրավունք». Քրեական աշխարհը խառն է, Զապի փեսայից «աչյոտ» պիտի ստանան «Հրապարակ»․ «Իշխանությունները փորձում են փակել անհետ կորածների ծնողների բերանները» «Փաստ». Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները«Ժողովուրդ». Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո «Փաստ». Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Այս 2 հայտնի մթերքները մեծացնում են մահացու կաթվածի ռիսկը Հոկտեմբերի 1-ից, 15-ից և 18-ից ուժի մեջ են մտնում նոր կարգավորումներ. ի՞նչ է փոխվում Սեպտեմբերի 29/30-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Մի շարք հասցեներում գազ չի լինելու Կարտոֆիլը և լոլիկը մեծացնու՞մ են քաղցկեղի առաջացման ռիսկը ստամոքս-աղիքային խնդիրներ ունեցողների մոտ Նեթանյահուն կիրակի այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ Ո՞ւմ բախտը կբերի սեպտեմբերի 29-ին․ Աստղագուշակը նշել է 3 նշանների «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ. Լիխաչովը՝ Պուտինին Ջուր հավաքեք. ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Ծեծկտռուքի գործով կա 7 ձերբակալվածՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Հռոմի պապը կոչ է արել զիջումների գնալ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համարՀունգարիայի խորհրդարանը կասեցրել է վարչապետ Պետեր Մադյարի անձեռնմխելիությունըԷրդողանին վիրավորելու մեջ մեղադրվող թուրք կատակերգուն ծիծաղեցրել է դատարանի դահլիճի ներկաներին ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումՌուսաստանին հաղթել և ռուսաստանցիներին վախեցնել հնարավոր չէ․ Պուտին OpenAI-ի գործակալները փորձել են ՄԱԿ-ի կայքը կոտրելԴիխլոֆոս՝ միրգ-բանջարաղենում. Իրաքը վերահսկողության տակ է վերցրել ԱՄՆ շտաբը (տեսանյութ) Թեհրանը հերքել է Իրանի ներգրավվածությունը բրիտանական Ֆեյրֆորդի ավիաբազայի մոտ տեղի ունեցած միջադեպինՎստահ եմ՝ այս թիմն ապագա ունի. Եղիշե ՄելիքյանՀանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․Ալբերտ Հովհաննիսյանի հայր Ոճաբանն անվանել է 2026-ի աշուն-ձմեռ սեզոնի նորաձև գույնը«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպքՍրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Բաբուխանյան (տեսանյութ) Պուտինը մեծացնում է ռուսական բանակը․ նոր հրամանագիր Հայաստանն ու Վատիկանը Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված համատեղ նամականիշ են թողարկելՄեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Չեռնոգորիայի ընտրանունNvidia-ն ներկայացրել է ԱԲ գործակալների գործողությունները սահմանափակող համակարգՀացի ու պանրի արտադրությունը նվազել է․ նոր տվյալներՖԻԴԵ-ի նոր նախագահը կայցելի ՀայաստանՁեռքերդ հեռո՛ւ պահեք Եկեղեցուց․ Կաթողիկոսի հեռացման քվե չեք ստացել․ Միրզոյան (տեսանյութ) Երևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Ստաս Միխայլովը հերքել է կնոջից բաժանվելու մասին լուրերըՌուսաստանում հրատեխնիկայի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 10 մարդ է զոհվել Ռուսաստանում պատրաստվում են դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգել մինչև հոկտեմբերի վերջՀազարավոր արբանյակներ կարող են փոխել գիշերային երկնքի տեսքը«Ականատես»-ը ՏԻՄ ընտրություններում արձանագրել է տեղային խնդիրներ և ընթացակարգային խախտումներ«Nissan Rogue Hybrid»-ը ստացել է էլեկտրամեքենային մոտեցող նոր համակարգՀուսահատ փորձեր են անում մարդկանց մի մասին համոզելու, թե բանակ են ղեկավարում. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ամփոփել է Ռուսաստանում անցկացված ընտրությունները ՔՊ-ն որոշում ունի՝ «պռոշները ֆիլլեր» արած հոգևորականը կդառնա Կաթողիկոս․ Զոհրաբյան (տեսանյութ)
Ամենադիտված