Փաշինյանի «արտառոց», «պատմական» ելույթը. Սուրեն Սուրենյանց
ԲլոգոսֆերաՔաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է.
«Փաշինյանի «արտառոց», «պատմական» ելույթը
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին ու մի «հանճարեղ» ելույթ է ունեցել:
Երեկվանից շոկի մեջ եմ, որովհետև չեմ հասկանում, բանականությունս թույլ չի տալիս հասկանալ՝ ինչպես կարող է այսքան պրոբլեմների մեջ թաթախված երկրի ղեկավարը ՄԱԿ ամբիոնն օգտագործել՝ էժան քարոզչության, ընտրարշավի մեկնարկ տալու համար:
Չեմ հասկանում, թե ինչպես Փաշինյանը կարող է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ մի կողմ դնել իրականությունը և ապրել պատրանքներով:
Արցախը կործանած, Հայաստանը կործանման եզրին հասցրած մարդը իր մոդելն առաջարկում է աշխարհին ու սա իսկապես «արտառոց», «պատմական» իրադարձություն է»: