Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից Աստվածաշնչից մեջբերել է «Եհովայի վկաների» կողմից գործածվող տարբերակը. Մելիքյան
ԲլոգոսֆերաԱրմեն Աշոտյանի հետ էի խոսում (ինձ կարելի է): Նկատել էր, որ ՄԱԿ-ի ամբիոնից երեկվա ելույթում Ն. Փաշինյանը մեջբերել է Աստվածաշնչյան մի հայտնի տեղի՝ Հովհաննու Ավետարանի 1:1 համարը։ Է՝ օքեյ՝ մեջբերել է՝ մեջբերել է։ Բայց այստեղ կա մի բայց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Միջբերված խոսքը մեջբերվել է ոչ թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից գործածվող կանոնական թարգմանությամբ, այլ… «Եհովայի վկաների»-ի ու նման մյուս կրոնական ուղղությունների կողմից գործածվող տարբերակով։
Հիմա հարց. ի՞նչ կրոնական պատկանելություն ունի նշված անձը»,- գրել է նա։