Զինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Հայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Իրանը Պակիստանին է փոխանցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր պայմանները․ Tasnim Ես պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր Քոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ) Պայմանագրային զինծառայող է մահացել. ArmLur.am Հասմիկ Հակոբյանը՝ Քոչարյանի և որդու ձերբակալության մասին․ ի՞նչ որոշում է կայացրել իշխանությունը (տեսանյութ) Ոստիկանությունն ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվել Ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող 2 նավ․ ՌԴ ՊՆ Փաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է. Տիգրան Աբրահամյան 

Արդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններում

Հրապարակումներ

2024թ. հունվարի 20-ի՝ ԱՄՆ նախագահի երդմնակալության արարողությամբ Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի պաշտոնը։ Պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը նա ստորագրեց մի շարք գործադիր հրամանագրեր, այդ թվում՝ Ջո Բայդենի որոշ գործադիր հրամանագրեր չեղյալ հայտարարելու վերաբերյալ՝ ազդարարելով իր նախագահության նոր շրջանի սկիզբը։ Մինչ Թրամփի կողմից նախագահի պաշտոնի ստանձնումը բազմաթիվ քննարկումներ եղան առ այն, թե որքանով է նրա քաղաքականությունը տարբերվելու Ջո Բայդենի քաղաքականությունից, և որքանով է այն տարբերվելու Թրամփի առաջին վարչակազմի քաղաքականությունից։ Բոլորին հուզող այս հարցի պատասխանը, այնուամենայնիվ, առավել հստակություն ստացավ միայն Թրամփի` նախագահի պաշտոնը ստանձնելով։

Ի թիվս աշխարհի մի շարք պետությունների, Հայաստանում նույնպես կային բազմաթիվ մտահոգություններ, թե ինչպիսին կարող է լինել նախագահ Թրամփի մոտեցումը Հայաստանի նկատմամբ, և արդյո՞ք այն կտարբերվի այն մոտեցումից, որը Թրամփն ուներ իր առաջին նախագահության տարիներին։ Թրամփի նախագահության առաջին շրջանը հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման և ակտիվ շփումների շատ ցածր դինամիկայով էր աչքի ընկնում, ուստի կարևոր էր հասկանալ, թե որքանով կտարբերվի վերջինիս քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իր նախագահության նախորդ շրջանում որդեգրած քաղաքականությունից։

Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկայիս դինամիկան հասկանալու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել Թրամփի վարչակազմի և ՀՀ իշխանությունների միջև շփումներին, դրանց բովանդակությանն ու մակարդակին։

Հարկ է նշել, որ վերջին 8 տարիների ընթացքում ՀՀ վարչապետի առաջին և միակ շփումը ԱՄՆ որևէ նախագահի հետ եղել է հեռախոսազրույցի ձևաչափով, կրել է արարողակարգային բնույթ, որի նպատակը Թրամփին շնորհավորելն էր նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Սակայն սա հարաբերությունների մակարդակի առումով որևէ հստակ ցուցիչ չի կարելի համարել, հատկապես հաշվի առնելով, որ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո նախագահ Թրամփի հետ որևէ այլ շփում, անգամ հեռախոսազրույցի տեսքով, չի եղել, այդ թվում՝ Փաշինյանի Վաշինգտոն մեկնելու պարագայում։ Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ այդ ընթացքում Թրամփի հետ նմանատիպ արարողակարգային հեռախոսազրույցներ ունեցել էին մի քանի տասնյակ երկրների առաջնորդներ՝ նրան շնորհավորելով նախագահի պաշտոնում ընտրվելու կամ արդեն իսկ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Հարաբերությունների հետագա ընթացքը և վարչակազմի տեսլականը Հայաստանի նկատմամբ հասկանալը կենսական նշանակություն ուներ Հայաստանի իշխանությունների համար, մանավանդ, հաշվի առնելով, որ հեռացող Բայդենի վարչակազմի հետ կնքվել էր Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիան և անհրաժեշտություն կար հականալու, թե Թրամփի վարչակազմի հետ ինչպես էր անհրաժեշտ աշխատել նաև այս փաստաթղթի շուրջ:

Այս նպատակով, 2025թ. փետրվարի 3-7-ը Հայաստանի վարչապետը այց կատարեց Վաշինգտոն։ Այցի պատրվակը մասնակցությունն էր Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին և Ազգային աղոթքի միջոցառմանը։ Այս միջոցառումները ամեն տարի անցկացվում են մայրաքաղաք Վաշինգտոնում։ Հայաստանի իշխանություններին անհրաժեշտ էր հասկանալ, թե արդյո՞ք Փաշինյանը կարող է ապավինել ԱՄՆ աջակցությանը, և արդյո՞ք Թրամփի վարչակազմը կտրամադրի այն տնտեսական, ֆինանսական և քաղաքական աջակցությունը, որը Բայդենի վարչակազմը տրամադրում էր Փաշինյանին։ Անհրաժեշտ էր նաև հասկանալ, թե.

  • Արդյո՞ք Թրամփի թիմը պատրաստ է շարունակել միջնորդ լինել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում, քանզի Նիկոլ Փաշինյանի համար կենսական նշանակություն ունի այս վարչակազմի դիրքորոշումը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի վերաբերյալ։
  • Փաշինյանը ցանկանում էր նոր վարչակազմին ներկայացնել իր այսպես կոչված խաղաղության խաչմերուկի կոնցեպտը և հասկանար, թե որքանո՞վ է պատրաստ Թրամփի վարչակազմը աջակցել դրա կյանքի կոչմանը:
  • Կարևոր էր նաև պարզել, թե արդյո՞ք ամերիկացիները շարունակելու են միջնորդավորված աշխատել Թուրքիայի հետ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու համար։

Սրանք այնպիսի հարցեր են, որոնց լավագույնս կարող էին պատասխանել նախագահ Թրամփը, ԱՄՆ պետքարտուղարը, ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականը, ԱՄՆ պաշտպանության քարտուղարը և առանցքային որոշում կայացնող այլ պաշտոնյաներ, որոնց հետ հանդիպումներ, ցավոք սրտի, տեղի չունեցան։

Փոխարենը, տեղի ունեցան բազմաթիվ հանդիպումներ ԱՄՆ ուղեղային և վերլուծական կենտրոնների հետ, որոնց ժամանակ վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրեց իր խաղաղության օրակարգը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Հայտնի փաստ է, որ ԱՄՆ-ում վերլուծական և ուղեղային կենտրոնները որոշակի ազդեցություն են ունենում ԱՄՆ արտաքին քաղաքականության ձևավորման վրա, հետևաբար Փաշինյանը, չկարողանալով անձամբ բարձր մակարդակի հանդիպումներ ունենալ քաղաքական որոշումներ կայացնող պաշտոնյաների հետ, այնուամենայնիվ իր խաղաղության օրակարգի գաղափարը փորձեց հասցնել ԱՄՆ քաղաքական ղեկավարությանը՝ վերլուծական կենտրոնների միջոցով։

Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոնում այցելեց Ատլանտյան խորհուրդ (կենտրոնամետ ուղեղային կենտրոն), որտեղ հանդես եկավ ելույթով: ՀՀ վարչապետը հատուկ անդրադարձ կատարեց Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ նշելով որ «Ադրբեջանի հետ քննարկում ենք խաղաղության պայմանագրի նախագիծը, և այժմ այդ պայմանագրի 17 կետից 15-ի շուրջ ամբողջական համաձայնության ենք հասել, և մնում է երկու կետ, որոնց շուրջ դեռ պետք է վերջնական համաձայնության հասնենք։ Հույս ունենք` այս գործընթացն ավարտին հասցնել հնարավորինս արագ։ Իհարկե, Ադրբեջանի հետ աշխատում ենք երկկողմ ձևաչափով, բայց ակնհայտորեն միջազգային հանրության ուշադրությունն ու աջակցությունը շատ օգտակար կլիներ կայուն խաղաղության հասնելու գործում պատշաճ միջավայր ձևավորելու համար»։ Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ վարչապետը շեշտել է. «Մենք Թուրքիայի հետ բավականին ակտիվ երկխոսություն ունենք։ Վերջին տարիներին ես մի քանի հանդիպում եմ ունեցել Թուրքիայի նախագահի հետ, ներկա եմ գտնվել Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը, վերջերս հանդիպել ենք Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, և մենք շատ կոնկրետ համաձայնություն ունենք՝ առաջին փուլով բացել մեր սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող մարդկանց համար, և հույս ունենք հնարավորինս արագ հասնել այս համաձայնագրի իրականացմանը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»։

Վարչապետը նույն օրակարգով այցելեց Ջորջթաունի համալսարան, Միջազգային հանրապետական ինստիտուտ (IRI), ինչպես նաև «Հերիթեյջ» հիմնադրամ (առավելապես ԱՄՆ Հանրապետական կուսակցության հետ սերտ կապեր ունեցող ուղեղային կենտրոն)։ Վարչապետը Վաշինգտոնում նաև մասնակցեց Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին՝ հանդես գալով ելույթով և հույս հայտնելով, որ «մեր տարածաշրջանային վեճերը կվերածենք տարածաշրջանային երկխոսության, և կրոնական ազատությունն այն գործիքներից մեկն է, որը կարող է դա իրականություն դարձնել»: Ելույթի ժամանակ որևէ անդրադարձ չի եղել Ադրբեջանի կողմից ներկայումս Արցախի տարածքում հայ քրիստոնեական ժառանգության, պատմության ու հայկական հետքի վերացմանը, թեև դա կարևոր հարթակ էր կրոնական նման կարևոր հարցերը բարձրաձայնելու համար։

Փաշինյանն իր այցի ընթացքում նաև հանդիպում էր ունեցել նաև ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի մի քանի անդամների հետ։ Այս հանդիպումները ևս անմասն չմնացին «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության քննարկումից: Անդրադարձ եղավ ՀՀ և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթղթին։ Այցի ընթացքում Ներկայացուցիչների պալատի խոսնակի կամ Սենատի մեծամասնության առաջնորդի հետ հանդիպումներ տեղի չունեցան։

Այցի վերջին օրը Փաշինյանը հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Վենսի հետ: Փաշինյանն ընդունել էր, որ այս հանդիպումը եղել է իր այցի «վերջին օրվա վերջին իրադարձությունը», և Սպիտակ տանը ի սկզբանե հանդիպումներ նախատեսված չէին եղել։ Ըստ հայկական մամուլի դիտարկման՝ այս հանդիպումը «ոտքի վրա» հանդիպում էր, որի ընթացքում անգամ արարողակարգային նվազագույն պայմանները չէին ապահովվել։ Իհարկե, նման հանդիպումը չափազանց կարևոր է, և պետք է նշել, որ փոխնախագահի պաշտոնը, իհարկե, կշիռ ունեցող պաշտոն է: Իր հերթին՝ փոխնախագահ Վենսը չի բացառվում, որ նույնիսկ կարող է դառնալ Թրամփի իրավահաջորդը՝ Հանրապետական կուսակցության թեկնածուն 2028թ,, սակայն հաշվի առնելով ԱՄՆ փոխնախագահի ինստիտուտի սահմանադրական լիազորությունները, կարելի է ասել, որ այս հանդիպումը առավելապես քաղաքավարության և արարողակարգային բնույթի հանդիպում էր:

Փաստ է նաև, որ այցը կազմակերպված էր ոչ ճիշտ ժամանակահատվածում (այդ ժամանակ Թրամփի կաբինետն անգամ ձևավորված չէր), ճիշտ չէին ընտրված հանդիպումներն ու ուղերձները։ Մեծ հաշվով, կարելի է պնդել, որ այցը արդյունավետ չէր և իր բուն նպատակին չծառայեց։

Փաշինյանի հաջորդ բարձր մակարդակի շփումը եղել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցը, որի ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկվել են «Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»։ Բնականաբար, անդրադարձ էր եղել նաև Հայաստան-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» ստորագրմանը։ Վարչապետը ընդգծել էր, որ այն սպասում է ստորագրման։ Հավանաբար, Հայաստանի իշխանությունների շրջանում այս մասով ակնկալիք կա՝ ԱՄՆ շարունակական ակտիվ ներգրավվածության տեսանկյունից, ինչպես դա տեղի էր ունենում Բայդենի նախագահության շրջանում։ Հատկանշական է, որ այս հեռախոսազրույցին նախորդել էր ԱՄՆ պետքարտուղարի այդ հարցին առնչվող հայտարարությունը, որը վերնագրված է հետևյալ կերպ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ժամանակն է»։ Այս հայտարարությամբ պարզապես ողջունում էր Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի շուրջ բանակցությունների ավարտը՝ նշելով, որ ժամանակն է ստորագրել և վավերացնել պայմանագիրը՝ սկիզբ դնելով Հարավային Կովկասում բարգավաճման նոր ժամանակաշրջանի։ Իրականում, շուրջ 58 երկիր ողջունեց այս գործընթացը, սակայն այս «միջազգային դիվանագիտական արշավը» հայկական կողմից նախաձեռնած գործողություն էր, ոչ թե բնական քաղաքական գործընթաց։ Ամենայն հավանականությամբ դրանով Հայաստանն ակնկալում էր, որ Ադրբեջանը, հայտնվելով միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, զերծ կմնա ագրեսիվ գործողություններից, ինչը, հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքի վրա պարբերաբար և շարունակական արձակվող կրակոցները, չտվեց իր արդյունքը:

Հայ-ամերիկյան շփումներին պետք է ավելացնել նաև ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ ապրիլի 7-11-ի գործուղումը Վաշինգտոն: Այցի նպատակն էր «Գործընկերություն հանուն կոռուպցիայի դեմ պայքարի» միջազգային համաժողովին մասնակցելը։ Սակայն, ապրիլի 9-ին նախարարը ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ այցելել էր պետդեպ՝ հանդիպելու Եվրոպայի և Եվրասիայի հարցերի գրասենյակի ավագ խորհրդատու Լուի Բոնոյի (Կովկասյան հակամարտությունների գծով խորհրդական) հետ: Այս հանդիպումը այդպես էլ չհանրայնացվեց հայկական կողմից, չնայած այն հանգամանքին, որ պետդեպի կայքում հանդիպման մասին անդրադարձ եղավ։

Ինչ վերաբերում է դեսպան Մակունցի գործունեությանը այս ամիսների ընթացքում, ապա հարկ է նշել, որ դեսպանը ունեցել է ընդամենը մի քանի հանդիպումներ կոնգրեսականների հետ, ներառյալ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի հետ։ Գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ առանցքային թեման եղել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը։ Դեսպանը նաև հանդիպում է ունեցել Պենտագոնում, սակայն որևէ կերպ չի հստակեցվում, թե կոնկրետ ում հետ է այնտեղ հանդիպել և ինչ է քննարկել դեսպանը։

Թրամփի նախագահության 100 օրվա ընթացքում Հայաստանին վերաբերող մեկ այլ կարևոր իրադարձություն դարձավ Հայոց ցեղասպանության հիշատակի առթիվ ապրիլի 24-ին նախագահի պաշտոնական հայտարարությունը։ Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, ով կիրառել է «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ի ոճրագործությունները բնութագրելու համար։ Սա հայ համայնքի երկարատև պայքարի արդյունքն էր և ցուցիչ Հայաստանի նկատմամբ Բայդենի քաղաքականության տեսանկյունից։ Սակայն Թրամփը չհետևեց Բայդենի օրինակին և նախորդ նախագահների պես շրջանցեց «ցեղասպանություն» բառը՝ փոխարենը կիրառելով միայն «Մեծ եղեռն» եզրույթը։ Եվ ընդհանուր առմամբ հայտարարությունը բավական խուսափողական եզրույթներ և ձևակերպումներ էր պարունակում։

Քանի որ անցնող 100 օրվա ընթացքում Թրամփի թիմի հետ Հայաստանի իշխանությունների շփումներն առանձնապես արդյունքներ չեն տվել, հնարավոր չի եղել ակտիվ ներգրավվածություն ապահովել երկկողմ հարաբերություններում, ՀՀ իշխանությունները որոշում են կայացրել վարչակազմի հետ համագործակցություն հաստատելու համար այլ տարբերակներ գտնել։ Սույն թվականի ապրիլին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը պայմանագիր է կնքել Վաշինգտոնում գործող պրոֆեսիոնալ լոբբիստական կազմակերպություններից մեկի հետ, որը ծառայելու է մի քանի նպատակների. «Կոնգրեսում և ԱՄՆ վարչակազմում հաճախորդի շահերի խթանումը, հայ-ամերիկյան տնտեսական, առևտրային, ներդրումային և տեխնոլոգիական համագործակցության առաջմղումը, ինչպես նաև Հայաստանի աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակության և Հայաստանի՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ տարածաշրջանային և գլոբալ շահերի կարևոր գործընկերոջ շեշտադրումը»։ Պայմանագիրը կնքվել է մեկ տարով` 2025թ. ապրիլի 1-ից մինչև 2026թ. մարտի 31-ը ներառյալ և արժենալու է ՀՀ պետբյուջեին ամսական 50 հազար ԱՄՆ դոլար։

Սրանք են այն հիմնական գործընթացները, որոնք տեղի են ունեցել հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում՝ Թրամփի նախագահության 100 օրվա ընթացքում:

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ն մնում է Ռուսաստանի համար թշնամական դաշինք․ ՄեդվեդևԶինծառայողն ինքնասպան է եղել. Նոր մանրամասներԲժիշկը նշել է օրգանիզմում երկաթի պակասի անսովոր ախտանշաններըՊետդումայում «Ցանկացողների կոալիցիան» անվանել են Ուկրաինայի «գերեզմանափորներ»Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված երկու գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից Զելենսկին նշել է ռուսական անօդաչուների հնարավոր թիրախներըՀայտնի է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ քրեական գործի քննող դատավորի անունը Իրանը Պակիստանին է փոխանցել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իր պայմանները․ Tasnim Զելենսկիի գրասենյակը կտրուկ է արձագանքել Քելլոգի՝ կանանց մոբիլիզացնելու կոչինՄասնագետը նշել է ժամային գոտու փոփոխությունից հետո քնի հետ կապվածԵս պնդում եմ՝ հակագազով են եղել զինվորները, դրա համար էլ մեքենան չեն տեսել. վրաերթից մահացած զինվորի մայր Լուկաշենկոն խոսել է ռուս-բելառուսական «Օսվեյ» ինքնաթիռի նախագծի շուրջ տարաձայնությունների մասինՔոչարյանների գործը հասավ Սերժ Սարգսյանին. Մեդվեդևը սպառնում է Զելենսկուն (տեսանյութ) Նյութափոխանակությունը բարելավող բնական մթերք է հայտնաբերվելՄակրոնը հայտարարել է «կամավորների կոալիցիայի» զորավարժությունների մասինՊայմանագրային զինծառայող է մահացել. ArmLur.amԿրեմլը պատասխանել է Ռուսաստանում զորահավաքի վերաբերյալ հարցինՀասմիկ Հակոբյանը՝ Քոչարյանի և որդու ձերբակալության մասին․ ի՞նչ որոշում է կայացրել իշխանությունը (տեսանյութ) ԵՄ-ում մեկնաբանել են ռուսական ակտիվների ճակատագիրըՈստիկանությունն ուսումնական տարվա մեկնարկին ուժեղացված ծառայություն կիրականացնի Արգամ Աբրահամյանին կալանավորելու որոշման դեմ բողոք է ներկայացվելՌուսական ուժերը խոցել են Ուկրաինայի համար ռազմական բեռ տեղափոխող 2 նավ․ ՌԴ ՊՆԼատվիայում նոր մանրամասներ են հայտնել Մոսկվա ժամանած ամերիկյան ռազմական ինքնաթիռի մասինՓաշինյանը ԱԺ ամբիոնից վերահաստատեց, որ ողջ համակարգն ուզուրպացրել է. Տիգրան ԱբրահամյանՓաշինյանը պատրաստ է բանակցել կաթողիկոսի հետՊեսկովը Ֆինլանդիայի նախագահին անվանել է «պատերազմի կուսակցության ականավոր ներկայացուցիչ»Գյումրիում կայանված «Mercedes»-ում պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավորԿրեմլը հայտարարել է՝ վստահ է Ռուսաստանի հաղթանակի վրաՇոգի պատճառով մեկ շաբաթում հոսպիտալացվել է ավելի քան 5000 մարդ. ՃապոնիաՌուսաստանում բացատրել են, թե ինչու է ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը վայրէջք կատարել Մոսկվայում122 փաթեթ թմրանյութ է հայտնաբերվել․ 27-ամյա երիտասարդը կալանավորվել է 55-ամյա տղամարդը դատապարտվել է 9-ամյա տղայի նկատմամբ բռնություն գործադրելու համարԿասեցվել է «Քվիմագո» ընկերության «Լոռի» ապրանքանիշի ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Ամեն ինչ կանեմ, որ ինքը գնա․ ինքը «մետաստազ» ա․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանի մասին (տեսանյութ) Կրեմլը մեկնաբանել է Ստուբի ու Բըրնհեմի՝ Ռուսաստանի պարտության վերաբերյալ արված դիտարկումներըԱկնհայտ է, որ երեկ ամբիոնից հնչել է քաղաքական պատվեր նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի մասով (տեսանյութ) Վենսը Կանադան անվանել է ԱՄՆ նահանգՔյարքիի թեման շատ պարզ է․ Հայաստանի ամբողջական տարածքը 29743քկմ է․ՓաշինյանՌուսաստանը ծրագրում է զրոյացնել թանկարժեք քարերի ներմուծման մաքսատուրքերը Արցախը իրենց համար եղել է միայն փող քերելու միջոց․ ՓաշինյանԱԺ–ն ընդունեց կառավարության 2026-2031 թվականների ծրագիրը Վաշինգտոնը որոշել է հարյուր հազարավոր վիզաներ չեղարկելԱյսօր Հայաստանի վաստակավոր արտիստ Հայկոյի ծննդյան օրն է. նա կդառնար 53 տարեկան Ղազախստանը համաձայնել է Ռուսաստանին բենզինով և դիզելային վառելիքով օգնելՏ. Տիգրան քահանա Բադիրյանը կարգալույծ է հռչակվելԶելենսկին հրապարակել է Թրամփի՝ Անկախության օրվա կապակցությամբ ուղերձըՓաշինյան. «Այո՛, պետք է նստեն, այո՛, պետք է փող չունենան»Պետությանը պատճառվել է շուրջ 2.6 մլրդ դրամի վնաս. ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿՀունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 32.8 մլրդ դրամ հավելուրդով Փաշինյանը՝ միլիարդավոր պարտքերի, տնտեսության մի շարք ճյուղերի ոչնչացման մասին
Ամենադիտված