Սիկորսկին հայտարարել է, որ Լեհաստանը միակն է, որը սահմանակից է Ռուսաստանին և Ուկրաինային՝ մոռանալով Բելառուսի մասին
Քաղաքական
Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հայտարարել է, որ Լեհաստանը Եվրոպայի միակ երկիրն է, որը սահմանակից է միաժամանակ Ռուսաստանին և Ուկրաինային՝ իր հայտարարության մեջ անտեսելով, որ երկու երկրների հետ էլ սահման ունի նաև Բելառուսը։ Այս մասին հայտնում է «Եվրոպեյսկայա պրավդան»։
«Լեհաստանը Եվրոպայի միակ երկիրն է, որը սահմանակից է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ուկրաինային», — ասել է Սիկորսկին։
Սակայն նրա հայտարարությունը չի համապատասխանում աշխարհագրական իրականությանը․ Ռուսաստանին և Ուկրաինային միաժամանակ սահմանակից է նաև Բելառուսը։ Սիկորսկին նաև նշել է, որ Վարշավան պետք է մասնակցի ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)