Պուտինն ու Փաշինյանը հատուկ առանձին հանդիպում կանցկացնեն․ Լավրով
Քաղաքական
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում պայմանավորվել են, որ փոքր-ինչ ուշ կանցկացնեն «հատուկ առանձին երկկողմ հանդիպում», որի ընթացքում ազնվորեն կքննարկեն Երևանի՝ ԵՄ անդամ դառնալու ձգտման և դրան հաջորդող ամեն ինչի հետ կապված հարցերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Երիտասարդության միջազգային փառատոնում։
Ռուսական դիվանագիտության ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մոսկվան որևէ կերպ չի պատրաստվում խանգարել Երևանին ընտրել իր գործընկերներին և զարգացման ուղիները, սակայն չի ցանկանում նաև հովանավորել Հայաստանի նախապատրաստումը ԵՄ անդամակցությանը այն հսկայական արտոնությունների միջոցով, որոնք նա ստանում է ԵԱՏՄ-ում, և դա, Լավրովի խոսքով, «բավականին ակնհայտ բան է»։
«Բայց նշված և այլ ասպեկտների հետ մեկտեղ, նախագահ Պուտինը և վարչապետ Փաշինյանը տեսնվել են Բիշքեկում, - հիշեցրել է ՌԴ արտաքին գործերի նախարարը, - նրանք պայմանավորվել են անցկացնել հատուկ առանձին երկկողմ հանդիպում և այս ամենի մասին ազնվորեն խոսել»։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)