Նյարդաբանը նշել է՝ ինչ է պետք վերահսկել ինսուլտի ռիսկը նվազեցնելու համար
Հասարակություն
Զարկերակային ճնշման, սրտի զարկերի հաճախականության, արյան մեջ շաքարի և խոլեստերինի մակարդակի կանոնավոր վերահսկումը կարևոր է ինսուլտի կանխարգելման համար։ Այս մասին հայտարարել է նյարդաբան Գալինա Չուդինսկայան, փոխանցում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Lenta.ru-ին։
Բժշկի խոսքով՝ կարևոր են նաև մարմնի առողջ քաշի պահպանումը, հավասարակշռված սնունդը, բավարար քունը, ծխախոտից հրաժարվելն ու կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը։ Ընդ որում, անոթների առողջության համար պարտադիր չէ ինտենսիվ սպորտով զբաղվել․ օգտակար է նաև սովորական քայլքը։
Չուդինսկայան ընդգծել է, որ ինսուլտի կասկածի դեպքում չի կարելի սպասել, որ ախտանշաններն ինքնուրույն կանցնեն։ Մինչ շտապօգնության ժամանումը մարդուն պետք է հանգիստ վիճակ ապահովել, սնունդ, ջուր կամ դեղամիջոցներ չտալ, իսկ գիտակցության կորստի դեպքում՝ ստուգել շնչառությունը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)