Կրեմլը արձագանքել է Կուրիլների վերաբերյալ Ճապոնիայի խնդրանքին
Քաղաքական
Ճապոնիայի քաղաքացիների համար Հարավային Կուրիլներ առանց վիզայի այցելությունների հատուկ կարգի վերականգնումը ներկայիս պայմաններում քիչ հավանական է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta.ru-ն։
Պեսկովի խոսքով՝ Ճապոնիան Ռուսաստանի նկատմամբ «ծայրահեղ ոչ բարեկամական դիրքորոշում» է որդեգրել, միացել է հակառուսական պատժամիջոցներին և ներառված է Ռուսաստանի՝ ոչ բարեկամական երկրների ցանկում։ «Ուստի առայժմ փոխադարձ որևէ մեղմացման հույս ունենալ դժվար թե հնարավոր լինի», — ասել է նա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոն ակնկալում է վերականգնել Ճապոնիայի քաղաքացիների՝ Հարավային Կուրիլներ այցելությունների հատուկ՝ առանց վիզայի կարգը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս հայտարարել էր, որ դրա վերականգնման համար անհրաժեշտ է փոխել ներկայիս մոտեցումը։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)