Ինքնաձիգ, 5 նռնակ ու տասնյակ փամփուշտներ․ Վայոց ձորում զենք են կամավոր հանձնել
Իրավունք
Վայոց ձորի մարզում բնակչության կողմից շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։ Ոստիկանության փոխանցմամբ՝ հերթական դեպքերը գրանցվել են Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Մալիշկա գյուղի կամրջի մոտ քաղաքացին թողել էր «ԱԿ» տիպի ինքնաձիգ, երկփողանի որսորդական հրացան, 30 փամփուշտով լիցքավորված պահունակ և 5 նռնակ՝ պայթուցիչներով։ Դրանք հայտնաբերել և վերցրել են դեպքի վայր մեկնած քրեական ոստիկանության ծառայողները։
Բացի այդ, Եղեգնաձորի 40-ամյա բնակիչը ոստիկանությանը կամավոր հանձնել է «ՏՕԶ» տիպի ակոսափող հրացան՝ հայտնելով, որ այն պատկանել է իր հանգուցյալ պապին։
Ոստիկանությունը կրկին հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)