12 հոդված՝ զրպարտություն․ դատարանը mamul.am-ին պարտավորեցրել է հերքել հրապարակումներն ու վճարել 1.2 մլն դրամ
Իրավունք
Առաջին ատյանի դատարանը բավարարել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի և մի շարք բժիշկների հայցն ընդդեմ mamul.am կայքը տնօրինող «Սոուշըլ մեդիա» ՍՊԸ-ի։
Դատարանի վճռով՝ mamul.am-ը պարտավոր է հերքել «Նորք-Մարաշ» ԲԿ-ի և դրա բժիշկների վերաբերյալ 12 հրապարակում, որոնք, ըստ դատարանի, չեն համապատասխանում իրականությանը և հանդիսանում են զրպարտություն։
Բացի հրապարակումները հերքելուց, դատարանը «Սոուշըլ մեդիա» ՍՊԸ-ին պարտավորեցրել է որպես զրպարտության դիմաց փոխհատուցում վճարել 1.2 մլն դրամ։
«Նորք-Մարաշ» ԲԿ-ից հայտնել են, որ փոխհատուցման գումարը նախատեսում են ուղղել «Մեկ սիրտ-Հայաստան» բարեգործական հիմնադրամին, որի շահառուներն են սրտանոթային հիվանդություններ և բնածին սրտի արատներ ունեցող երեխաներն ու բուժառուները։


















































Ամենադիտված
Բլոգեր Նուշ Օհանյանն իր դստեր հետ միասին այցելել է ամուսնու շիրիմին և հրապարակել է լուսանկար (լուսանկար)