Փաշինյանը ժամանել է Հռոմ
Քաղաքական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Հռոմ, այս մասին նա հայտնել է տելեգրամյան իր ալիքում։
Փաշինյանն Իտալիա է մեկնել Գյումրիի օդանավակայանից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանը հոկտեմբերի 19-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:
Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:
Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)