Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում ինձ վստահվել է «Մայր Հայաստանի» շտաբի պետի պարտականությունները. Ստեփանյան
Քաղաքական
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Միացի՛ր, որ փոխենք
Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրություններում ինձ վստահվել է «Մայր Հայաստանի» շտաբի պետի պարտականությունները։ Դա շատ պարտավորեցնող է ու մոտիվացնող։
Գրիշա Հարությունյանի և Դավիթ Կարապետյանի գլխավորած ցուցակով ենք մասնակցում ընտրություններին։
Իշխանությունն ու նրան կցվածները երազում են Երևան 1–ի մասին (որպեսզի մարդկանց թալանի մատերիալ սարքեն), սարսափում են Գյումրի–2–ից։
Վաղարշապատցիներից է կախված, թե ինչ սցենար կունենանք։ Անպայման պետք է մասնակցել ընտրություններին և մերժել այս անաստվածներին։
Սիրելի՛ վաղարշապատցիներ, կհանդիպենք Էջմիածնում, Խոյի գյուղերում, Ոսկեհատում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)