Որքան ստորացված և խղճալի վիճակում են կեղծ հոգևորականները, պատարագը պատշաճ կարգով չեն մատուցում. Աբրահամյան
Բլոգոսֆերա
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Վստահ եմ` Նիկոլը հաճույք է ստանում և´ կեղծ պատարագներ բեմադրելուց, և´ իր քմահաճույքների գերի դարձած կեղծ հոգևորականների` սեփական ոտքերի տակ գալարվելու փաստից:Որքան ստորացված և խղճալի վիճակում են այն կեղծ հոգևորականները, ովքեր եկեղեցական կանոններ են խախտում, պատարագը պատշաճ կարգով չեն մատուցում և հավատավոր ժողովուրդն ինքն է տեղում սրբագրում նրանց խոսքերը:
Պետք է արժանին մատուցել այն անձանց, ովքեր անտարբեր չեն Եկեղեցում հրահրված այս խարդավանքներից ու իրենց խոսքով և կեցվածքով ճշմարտությունը պաշտպանելու գործառույթ են ստանձնել:
ՀԳ. Հատուկ հարգանքի են արժանի նաև այն լրագրողները, ովքեր իշխանության բերած թշնամության մթնոլորտում իրենց մասնագիտական պարտքն են կատարում և իրականությունը մատուցում»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան