Մասկը բացատրել է՝ ինչը կօգնի լուծել ԱՄՆ պարտքային ճգնաժամը
ԱՄՆ
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ միայն արհեստական բանականությունը և ռոբոտաշինությունը կարող են լուծել ԱՄՆ պարտքային ճգնաժամը։
«Կարծում եմ՝ արհեստական բանականությունը և ռոբոտաշինությունը միակ բանն է, որը կլուծի ԱՄՆ պարտքային ճգնաժամը։ Որովհետև ԱՄՆ պարտքը ներկայումս անհավանական բարձր է, և պարտքի տոկոսավճարները գերազանցում են պաշտպանական բյուջեն», - ասել է Մասկը հնդիկ ձեռնարկատեր Նիխիլ Կամաթի կողմից վարվող փոդքասթի ժամանակ։
Նա հավելել է, որ արհեստական բանականության և ռոբոտաշինության լայն տարածումը կհանգեցնի դեֆլյացիայի՝ ապրանքների և ծառայությունների քանակի և դրամական զանգվածի միջև եղած տարբերության պատճառով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան