Politico․ Կիևում կարծում են, որ ԱՄՆ-ը փորձում է շրջանցել Զելենսկուն խաղաղության բանակցություններում
Քաղաքական
Politico-ի տվյալներով՝ Ուկրաինայի ղեկավար շրջանակներում ձևավորվել է տպավորություն, որ Վաշինգտոնը ցանկանում է բանակցությունների ընթացքում շրջանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ Հոդվածը, հղում անելով անանուն մի պաշտոնյայի, նշում է, որ Կիևում մտահոգված են՝ ԱՄՆ-ն այժմ փորձում է առանձին խորհրդակցել Ռուսաստանի նախագահի հետ և արդեն հետո վերադառնալ Ուկրաինայի հետ քննարկումների ձևաչափին։
Աղբյուրի խոսքով՝ ուկրաինացի պաշտոնյաների մոտ ստեղծվել է մտավախություն, որ ԱՄՆ–Ռուսաստան շփումներում կարող են քննարկվել հարցեր առանց Կիևի անմիջական մասնակցության։ Պաշտոնյան խոսել է անանուն՝ նշելով, որ բանակցային գործընթացի որոշ մանրամասներ չափազանց զգայուն են հրապարակայնացման համար։ Հոդվածում ընդգծվում է, որ իրավիճակը ավելացնում է անվստահությունը Կիևի ներսում և բարդացնում Ուկրաինայի միջավայրում առկա քաղաքական լարվածությունը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարեց, որ Ֆլորիդայում կայացած ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից հետո առաջացել են «դժվար կետեր», որոնք պահանջում են լրացուցիչ աշխատանք։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ներկայացուցիչները առաջիկայում կմեկնեն Եվրոպա՝ ամերիկյան բանակցությունների արդյունքները եվրոպական գործընկերների հետ քննարկելու համար։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը