Եվրոպան բաց է թողել իր հնարավորությունը․ ֆրանսիացի քաղաքական գործիչ
Աշխարհ
Ֆրանսիայի աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Թիերի Մարիանին մեկնաբանել է Եվրամիության՝ Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ երկխոսելուց հրաժարվելը: Նրա խոսքերը մեջբերում է Lenta-ն։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ի կողմից Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ խոսելուց հրաժարվելը նշանակում է իրականության հետ կապի կորուստ:
«Աշխարհաքաղաքականության մեջ, ինչպես և դիվանագիտության, սկզբունքն անփոփոխ է. չի կարելի բանակցել մենախոսելով, և չի կարելի խաղաղություն կառուցել՝ արգելելով քեզ խոսել կողմերից մեկի հետ», - ընդգծել է Մարիանին:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Եվրոպան կարող էր միջնորդ դառնալ կողմերի միջև բանակցություններում, սակայն բաց է թողել խաղաղության ճարտարապետ դառնալու իր հնարավորությունը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան