Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Տաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց Ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն Էրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելով Փաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ) Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումը 

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ

Գիտություն և Մշակույթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ՝ ոլորտային հարցերի քննարկման և տարեվերջյան ամփոփման նպատակով:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը,  գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանը:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է ֆեդերացիաների ֆինանսավորմանը՝ նշելով, որ Կառավարության կողմից ուսումնամարզական հավաքների օրապահիկի և գիշերակացի չափաբաժինների վերանայումից հետո համապատասխան ծավալները տարեկան բյուջեներում լիարժեք ներառելու խնդիր կար, որը հաջորդ տարվա բյուջետային հատկացումներում կարգավորված կլինի.

«Ուսումնամարզական հավաքները ՀՀ կառավարության սահմանած չափաբաժիններով կազմակերպելու համար կտրվի բավարար ֆինանսավորում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ հայտերի ներկայացման վերջնաժամկետը դեկտեմբերի 10-ն է, ուստի կարևոր է, որ ֆեդերացիաները պահանջվող փաստաթղթերը ներկայացնեն ամբողջական և ժամանակին:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև  համապատասխան մարզաձևի զարգացման ծրագիրը, որը թույլ կտա հստակ հասկանալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի տեսլականը, ինչ թիրախներ են դրվում մեկ, երկու կամ երեք տարվա կտրվածքով, և ինչ արդյունքներ  կարելի է ակնկալել պետական աջակցությամբ:  

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մարզիկների ավիատոմսերի ձեռքբերմանը. ՀՀ կառավարությունը հաստատած նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի 2026 թվականի փետրվարից, լավարկում է գործընթացը։ Ըստ այդմ՝ Կառավարության որոշմամբ հաստատված որոնողական համակարգերի միջոցով հնարավոր կլինի ձեռք բերել ինչպես անհատական, այնպես էլ խմբային (10 և ավելի) ավիատոմսեր։

Հաջորդիվ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է Սպորտի կառավարման կենտրոնի գործունեությանը՝ նշելով, որ կառույցի միջոցով կշարունակվի ֆեդերացիաների գործունեության կառավարումը։ Մեկ տարի առաջ ներդրված այս նոր համակարգին 2026 թվականից կմիանան նաև բռնցքամարտի, հրաձգության, շախմատի, բասկետբոլի, թաեքվոնդոյի, ձյուդոյի, ջրացատկի, ավանդական ուշուի, սեղանի թենիսի և ձիասպորտի ֆեդերացիաները. Սպորտի կառավարման կենտրոնը կապահովի վարչատնտեսական գործընթացների կազմակերպումը, իսկ ֆեդերացիաները կզբաղվեն առավելապես մարզական գործունեությամբ։

«Ֆեդերացիաները կունենան հնարավորություն ներբեռնելու առաջնությունների մասնակիցների տվյալները, արդյունքները, ինչը թույլ կտա ավելի թափանցիկ և պարզ համակարգ ստանալ՝ մեդալների հաշվառումից մինչև անվանական թոշակների տրամադրում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ անդրադառնալով սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի ներդրմանը և տվյալների բազայի ամբողջացմանը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև օլիմպիական նպաստների նոր ծրագրին՝ տեղեկացնելով, որ Լոս Անջելեսի 2028 թվականի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգն արդեն հաստատվել է և հունվարից կկիրառվի։

Մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև մարզահագուստների տրամադրմանը, մարզիչների վերապատրաստման ծրագրերին, մարզիկների պատվովճարների վերանայմանը, Հայաստանի առաջնությունների և ներքին մրցաշարերի կազմակերպման կանոնակարգերին և այլն:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կիևը բացահայտ անտեսում է Թրամփի հորդորները Հայազգի մարզիկը դարձել է Աշխարհի փոխչեմպիոն Վան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է պատկերել իրական երկնքի տեսարան Զելենսկին կմեկնի Էրդողանի մոտ Փոքր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակազմը բաղկացած է 2500–3000 մարդուց. ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալՏաթևում խնջույքի ժամանակ դանակահարություն է տեղի ունեցել․ 33-ամյա տղամարդը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդունԷրդողանի կուսակցության պատգամավորը խիստ քննադատել է Ալիևին՝ նրան բռնապետ անվանելովՓաշինյանն Ալեն Սիմոնյանին գործուղում է ՌԴ. Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հարցով շփումների (տեսանյութ) Զգուշացեք. Հերթական զեղծարարությունը «TikTok»-ում Հայաստանը պե՞տք է մնա ՀԱՊԿ-ում. հարցում (տեսանյութ)Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են փրկարարական ոլորտում համագործակցության ընդլայնումըԽերսոնում մարդասիրական գործողություններն իրականացվում են պատշաճ մակարդակով. Մելանյա Թրամփ «Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել Արծվիկ Մինասյանն ընտրվեց Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամԱբովյան 10-ի գույքի բռնագանձման գործով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը, գործն ուղարկվել է նոր քննության Սամարղանդի Ռեգիստանը. Արևելքի կապույտ ճարտարապետությունը (տեսանյութ) Չեխիայի դեսպանության մասնաճյուղի ղեկավարը Երուսաղեմում վրաերթի է ենթարկվել ու մահացել Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանից ակնկալում են անհրաժեշտ քայլերՊուտինը մեծապես օգտվում է ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև պառակտումից. ԿալասՎրաստանի վարչապետ․ Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մեկնարկած խաղաղ գործընթացը Ուկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինԷբոլան տարածվում է Աֆրիկայում. ՀՀ-ում տարածման ռիսկը ցածր էՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըՔննարկվել են պետկառավարման գործընթացում երիտասարդների ներգրավմանը վերաբերող հարցերԷրդողանն աջակցում է Ադրբեջանի շփումները ՀՀ-ի հետ. Անկյուն քշված առնետ․ Եվրոպան՝ Պուտինի մասին (տեսանյութ) Տղամարդը գումարի դիմաց հերթագրել է քաղաքացիներին ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում Ալեքսանդրա Գրիգորյանը՝ աշխարհի առաջնության փոքր բրոնզե մեդալակիրՎերլուծաբանները Binance-ի հաքերային հարձակումը համարում են ոլորտի պատմության մեջ ամենամեծը«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները Կանադայի դեսպանի հետ քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակըՄեր տնտեսությունը սահմանափակում ունի, շուկան շատ փոքր է․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Սևանում «Volkswagen»-ը վրաերթի է ենթարկել 18 ոչխարի, մեծ մասը՝ մայրացու. բոլորը սատկել ենՀռոմի պապը քվեարկել է ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններումՀայաստանը և Հնդկաստանը պայմանավորվել են առավել խորացնել երկկողմ համագործակցությունըFox News. ԱՄՆ-ը զորքեր է վերաբաշխում Մերձավոր ԱրևելքումՈւկրաինան ԱՄՆ-ի զենքն արտահանում է Սուդա՞ն, Դանիայի կորած միլիոններ․ նոր միջադեպերՀայաստանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի խաղաղության համաձայնագրի ստորագրման համար․ Բայրամով«Անընդունելի է «թուրք», «ռուս», «քուրդ», «եզդի» ձևակերպումները որպես վիրավորանք օգտագործելը»․ ՄԻՊԻսպանիան կարող է դադարեցնել Բարսելոնայի և Մադրիդի միջև արագընթաց գնացքների երթևեկությունըԻշխան Սաղաթելյանի անունով և լուսանկարով կեղծ Telegram-հաշիվ է ստեղծվելՓարիզում շաբաթավերջին բողոքի ցույցերի պատճառով հայտարարվել է պարետային ժամԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ «Deepal»-ը հայտնվել է ձորակում, ամուսինները՝ հիվանդանոցումՀայաստանում կենսաչափական նոր համակարգի ներդրումն անցնում է գործառնական փուլ․ ՆԳ նախարարն ու «ՀայՓաս»-ի գլխավոր տնօրենը փաստաթուղթ են ստորագրելԿոբախիձե. ԵՄ-ն շարունակում է ֆինանսավորել Վրաստանում անցկացվող հանրահավաքները շրջանցիկ ճանապարհներովՄոնակոն՝ Հայաստանի խոշոր ներդրումային նախագծերի նոր ուղղություն․ մեկնարկում է Armenia–Monaco Private Investment Roundtable-ի ծրագիրըԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել Մեծ Բրիտանիայի տարածքի վրայովԻնձ շատ օգնեցին մարզիչներն ու հավաքականի ընկերներս ու հաջողությունը մերն էր. Գևորգ Թադևոսյան Օրվա ամենաուշագրավ կադրերը․ խորտակվող նավ, ժայթքող հրաբուխ ու անհավանական տեսարաններԻսպանիայի տրանսպորտի նախարար Պուենտեն հրաժարական չի տա գնացքի վթարից հետո«Արտաքին հարաբերությունները տոտալ տապալել եք»․ Վարդևանյանն՝ իշխանությանը
Ամենադիտված