Վրաստանը դատի կտա BBC-ին
Համաշխարհային Մամուլ
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ դատական հայցեր կներկայացնի միջազգային դատարաններ ընդդեմ BBC-ի՝ իրենց զրպարտող հոդվածի համար, որում պնդվում է, որ Վրաստանի իշխանությունները Առաջին համաշխարհային պատերազմին ժամանակներից մնացած քիմիական նյութեր են օգտագործել ցուցարարների դեմ՝ 2024 թվականին Թբիլիսիում հակակառավարական ցույցերը ցրելու ժամանակ։
«Այս կեղտոտ քարոզչական հոդվածը Վրաստանի կառավարությանը, ոստիկանությանը և, ամենակարևորը, վրացական պետականությունը վարկաբեկելու փորձ է։ Մենք որոշել ենք դատական գործընթաց սկսել ստախոս լրատվամիջոցի դեմ՝ միջազգային դատարաններում»,- նշված է Վրաստանբի իշխող կուսակցության հայտարարությունում։
«Վրացական երազանքը» հայտնել է նաև, որ օգտվելու են իրավական ամբողջ գործիքակազմից՝ կեղծիք, զրպարտանք տարածելու համար BBC-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան