Գյումրեցի օգտատերը գրառման պատճառով հայտնվել է իրավապահների թիրախում․ «Առավոտ»
Իրավունք
Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ուսումնասիրման է ուղարկել գյումրեցի Արմեն Սարգսյանի ֆեյսբուք սոցիալական ցանցում նոյեմբերի 13-ին, ժամը 11։18-ին կատարված մի գրառում, որը նա թողել է իր իսկ կողմից տեղադրված «п․ алиев слушай» խորագրով տեսանյութի տակ։
Տեսանյութը ադրբեջաներենով է, բազում անգամ շրջանառված, զինվորական շորեր հագած մի տղամարդ հայհոյում է Ալիևին։ Գյումրեցի օգտատերն այն տարածել է հայհոյախառն մեկնաբանությամբ։
Նրա գրառումը իրավապահների կողմից որակվել է որպես տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ