Հայաստանի հետ հակամարտության ավարտը շրջադարձային կետ է Ադրբեջանի արտաքին քաղաքականության համար․ Հաջիև
Քաղաքական
«Ադրբեջանը շարունակում է մնալ կայունության, անվտանգության և բարգավաճման կղզյակ, և մենք կշարունակենք ամրապնդել դա»։
Այս մասին Brussels Signal-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմաթ Հաջիևը։
«Մենք ամբողջությամբ վերափոխում ենք տարածաշրջանը և ամրապնդում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգը։ Մենք հաղթեցինք պատերազմում, հիմա եկեք հաղթենք խաղաղությունը», - լրագրողներին ասել է Հաջիևը։
Ալիևի օգնականը հավելել է, որ Ադրբեջանի աշխարհաքաղաքական ինքնությունը դարձել է «բազմաշերտ», և Հայաստանի հետ հակամարտության ավարտը շրջադարձային կետ է Բաքվի արտաքին քաղաքականության համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)