ԵՄ-ի նպատակն է ջախջախել Ռուսաստանը․ վերլուծաբան
Վերլուծական
Եվրամիության իշխանությունները շահագրգռված չեն Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատմամբ, Բրյուսելի խնդիրն է վերազինել և նախապատրաստել Կիևը Մոսկվայի հետ դիմակայությունում: Այս մասին X-ում հայտնել է Նորվեգիայի Հարավ-Արևելյան համալսարանի պրոֆեսոր Գլեն Դիզենը։
«Այսպիսին է եվրոպական առաջնորդների դիրքորոշումը. խաղաղությունը ժամանակավոր հրադադար է «վերազինման և ապագա բախումներին նախապատրաստվելու» համար, քանի դեռ Ռուսաստանը չի ջախջախվել», - ասել է պրոֆեսորը:
Գիտնականի կարծիքով՝ երկար սպասված խաղաղության պայմանագիրը չի ավարտվի հենց խաղաղությամբ, այլ կդառնա «Մինսկ 3.0» (Մինսկի համաձայնագրերը, որոնք կնքվել են 2015 թվականին Գերմանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Ուկրաինայի մասնակցությամբ Բելառուսի մայրաքաղաքում)։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)