Ով է խանգարում Թրամփին և Պուտինին հասնել համաձայնության․ WSJ
Վերլուծական
Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդները վաղուց արդեն համաձայնության կհասնեին Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում, եթե չլիներ եվրոպական երկրների միջամտությունը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Եթե չլինեին եվրոպացիները, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արդեն վաղուց համաձայնության կհասնեին», - պարբերականը փոխանցում է ֆրանսիացի պաշտոնյայի խոսքը:
Թերթի զրուցակիցը նշել է, որ Եվրոպան «մենակ է մնացել», քանի որ Վաշինգտոնը կրճատում է համագործակցությունը տարածաշրջանի հետ: «Դա նշանակում է, որ եվրոպական երկրները պետք է ավելի շատ ապավինեն իրենց», - հստակեցրել է աղբյուրը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)