Թրամփն ավելի շահավետ է համարում Ռուսաստանի հետ, քան ՆԱՏՕ-ի երկրների հետ փոխգործակցությունը․ WSJ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի շատ հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերի զարգացմամբ, քան ՆԱՏՕ-ի երկրների հետ համագործակցությամբ, գրում է The Wall Street Journal-ը։
«Խաղաղության ծրագրի արտահոսած տեղեկությունները և Ուիթկոֆի զրույցի ձայնագրությունները Կրեմլի արտաքին քաղաքականության ավագ օգնականի հետ շատերի մոտ այն տպավորությունն են թողել, որ Թրամփի վարչակազմն ավելի շատ հետաքրքրված է Ռուսաստանի հետ կապերի և տնտեսական համագործակցության բարելավմամբ, քան տրանսատլանտյան դաշինքի պաշտպանությամբ», - հաղորդել է թերթը։
Այս ֆոնին, ինչպես նշում է թերթը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն բաց կթողնի ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների երկամյա հանդիպումը և կուղարկի իր տեղակալին։ WSJ-ի տվյալներով՝ վերջին անգամ ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետը չի մասնակցել միջոցառմանը 1999 թվականին, երբ Վաշինգտոնը կենտրոնացած էր Մերձավոր Արևելքի հակամարտության լուծման վրա։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին