Տեր Սեբեոսը կիսում է կալանավորված սրբազանների տեսակետը․ ըստ նրա՝ Թշնամական կառավարությունը օր առաջ պիտի հեռանա
Քաղաքական«Ես կոչ եմ անում աշխարհասփյուռ իմ քահանա եղբայրներին՝ ընդվզել բոլոր այն առաջնորդների դեմ, ովքեր մորթապաշտ և կարգազանց կեցվածքով համակարծիք են եկեղեցամարտ իշխանությունների հետ»,– Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հոգևորական՝ Տեր Սեբեոս քահանա Ղալաչյան, Euromedia24-ի հետ զրույցում անդրադարձավ վերջին զարգացումներին, կալանավորված Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազանների վեհափառ հայրապետին ուղղված պահանջին, որ պետք է հապճեպ դադարեցնել Փաշինյանին միացած թեմակալ առաջնորդների լիազորությունները և նոր նշանակումներ անել թեմերում, այսպիսով պաշտպանել նաև քահանաների վրա հնարավոր ճնշումները և նրանց ինտեգրումները հակաեկեղեցական շարժմանը։
Տեր Սեբեոս քահանա իր համարձակ կեցվածքով ոչ միայն հրապարակային աջակցում է կալանավայրում այսօր գտնվող թեմակալ առաջնորդներին, այլ ամբողջովին կիսում է նրանց պահանջը և նրանց դիրքորոշումը, որ արտահայտել են եկեղեցին չուլան համարած Փաշինյանին միացած եպիսկոպոսներին վերաբերյալ։ Տեր Սեբեոսը համոզված է՝ երեք սրբազանների բանտարկությունն ինքնին «խոսուն ապացույց» է նրանց ընտրած ուղու մասին։
«Նրանց լինելը բանտում արդեն խոսում է իրենց կեցվածքի և ճշմարտացիության մասին։ Ինչ էլ որ նրանք ասեն այդ հալածանքների մեջ, մենք անվերապահ պետք է աջակցենք»,– ընդգծում է Տեր Սեբեոսը։
Ընդգծենք, ՌԴ թեմից միակ հոգևորականը, ով չի միացել նախորեին՝ եկեղեցուն և հոգևորականներին աջակցություն հայտնած քահանաների հայտարարությանը, և ցույց է տվել իր ընդվզումը եկեղեցու դեմ, դա այս օրերին պախարակվող Գևորգ եպիսկոպոս Սարոյանի եղբայրն է՝ Տեր Հակոբ քահանա Սարոյանը, ով մինչև երեկ թաքցրել է իր հակումները և քաղաքական հայացքները իշխանության հանդեպ։
Այս հանգամանքի վերաբերյալ Տեր Սեբեոսը պատասխանեց․ «Ինչպե՞ս մեկնաբանեմ… Եթե մենք բոլոր այն եպիսկոպոսներին, ովքեր ժպտադեմ սեղմում են Փաշինյանի ձեռքը, անվանում ենք դավաճաններ, ապա նույն կերպ էլ կարող ենք անվանել Տեր Հակոբ Սարոյանին՝ դավաճան քահանա»։
Նա հավելեց, որ չի ցանկանում շատ ավելի խիստ որակումներ հնչեցնել։ Քահանայի խոսքով, եթե առաջնորդը չի ենթարկվում իր վերադասին՝ Հայրապետին, ապա նրա նկատմամբ հնազանդությունը նույնպես կորցնում է իր բովանդակությունը «հնազանդությունը չի կարող լինել միակողմանի և ընտրովի»։
Քահանան հիշեցրեց եկեղեցական հնազանդության սկզբունքը՝ ընդգծելով, որ այն չի կարող լինել ընտրովի․ «Եթե առաջնորդը չի ենթարկվում իր վերադասին՝ Հայրապետին, ապա մենք էլ պարտավորություն չունենք ենթարկվելու իրեն։ Դա պարզ կանոն է»։
Քահանան իշխանություններին անվանեց «թշնամական կառավարություն» և ընդգծեց․
«Թշնամական կառավարությունը օր առաջ պիտի հեռանա։ Հուսամ, որ հաջորդ հուլիսին այլևս չենք ունենա այս չարիքի իշխանությունը և նրա պարագլուխ Աղվեսին»,– եզրափակեց Տեր Սեբեոս քհն․ Ղալաչյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)