Միացյալ Նահանգները կողմ է Ռուսաստանի սառեցված ակտիվների վերադարձին․ Politico
ԱՄՆ
Միացյալ Նահանգները պաշտպանում է Ուկրաինայում իրավիճակի կարգավորումից հետո Ռուսաստանի սառեցված ակտիվների վերադարձը, գրում է Politico-ն։
«Ամերիկյան վարչակազմի անդամներ կան, ովքեր ցանկանում են գործարքներ կնքել Ռուսաստանի հետ։ Ակտիվների հարցը նրանց համար տարբերակ չէ», - գրում է թերթը։
Միևնույն ժամանակ, Politico-ն նշել է, որ Ուկրաինային վարկ տրամադրելու համար սառեցված ռուսական ակտիվների օգտագործման վերաբերյալ բանակցությունները կարող են խափանվել Բելգիայի դիրքորոշման պատճառով։
Թերթի տվյալներով՝ Եվրոպական հանձնաժողովը «շուտով կհրապարակի» Ուկրաինային ռուսական ակտիվների միջոցով վարկ տրամադրելու իրավական շրջանակը՝ «ապահովելու համար, որ Ուկրաինայի ռազմական բյուջեն ապրիլին չսպառվի»։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)