Թրամփի հատուկ բանագնացը լքել է Վնուկովոյի օդանավակայանը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը լքել են Վնուկովոյի օդանավակայանը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Ուիթքոֆի ինքնաթիռը ավելի վաղ վայրէջք էր կատարել Մոսկվայում, որտեղ նրան դիմավորել էր Դմիտրիևը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները նախատեսված են մեկնարկել Երևանի ժամանակով մոտ 17:00-ին։ Կողմերը քննարկելու են այն հարցերը, որոնք նախապես բարձրացվել էին ԱՄՆ–Ուկրաինա բանակցությունների ընթացքում Ֆլորիդայում։
Հանդիպումը դիտվում է որպես կարևոր փուլ՝ Ուկրաինայի շուրջ ընթացող խաղաղ բանակցային գործընթացի համատեքստում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան