Դատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) կյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա Վլադին Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվել Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Փաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասին Բուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի 75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները 

Հովիկ Աղազարյանի՝ խոշոր չափերով կաշառք ստանալու գործով նախաքննությունն ավարտվել է

Իրավունք

Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է որ 2023 թվականին ՀՀ Ազգային ժողովի պաշտոնատար անձը Ա. Կ.-ից մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է ստացել:

Կոմիտեից մանրամասնում են՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150.000-200.000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացը սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը՝ սկզբում, իսկ մնացած գումարը՝ գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով:

2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց:

Բացի այդ՝ պարզվել է, որ ՍՊ ընկերության հիմնադիր-նախագահը ՀՀ ԱԺ նույն պաշտոնատար անձին խնդրել է իր լիազորությունների շրջանակում միջոցներ ձեռնարկել՝ Երևան քաղաքում գտնվող դպրոցներից մեկի՝ վթարային վիճակում գտնվող շենքը քանդելու, այդ հողատարածքի մի մասի վրա դպրոցի նոր շենք կառուցելու, իսկ մյուս մասը՝ պետության կողմից հիշյալ ՍՊ ընկերությանն անհատույց տրամադրելու և դրա վրա բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու թույլտվություն ստանալու համար:

Հիշյալ գործընթացը կազմակերպելու նպատակով ընկերության հիմնադիր-նախագահը 2021 թվականին մաս-մաս, որպես կաշառք ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին է տվել ընդհանուր՝ 23.000 ԱՄՆ դոլար և 300.000 ՀՀ դրամ, իսկ վերջինս 2023 թվականին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահին է հասցեագրել գրություն, որով ներկայացրել է հիշյալ ընկերության հիմնադիր-նախագահի կողմից իրեն ներկայացված առաջարկն ու կից փաստաթղթերը:

Վերը նշված արարքների համար ԱԺ պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատարանի որոշումից հետո Սպիտակ տունը վերականգնել է CNN-ի, MS NOW-ի և Politico-ի լրագրողների մուտքը ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին (տեսանյութ) Բելլա Հադիդը ներքնազգեստով և ադամանդյա զարդերով լուսանկարներ է հրապարակելկյանքից հեռացել է Վլադիմիր Վիսոցկու կինը՝ դերասանուհի և երգչուհի Մարինա ՎլադինՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա ընդհանուր 7 մեղադրյալ Փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներ, Ի՞նչ է կատարվելԻրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն «Մեռելների» փողն էլ կտրեցին․ կաշիները քերթելու են մարդկանց․ Աբովյան (Տեսանյութ) Կատյա Լելը հայտնել է Ստաս Միխայլովի և կնոջ բաժանման պատճառըՓաշինյանը և Յանշան մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության ընթացքի մասինԲուհից հեռացված ուսանողը կկորցնի տարկետումը և ենթակա կլինի զորակոչի Դեմոկրատ կոնգրեսականը առանցքային ընտրապայքարում աջակցել է հանրապետական թեկնածուինՔանյե Ուեսթի՝ Սանկտ Պետերբուրգում նախատեսված համերգը կկայանա75-ամյա տղամարդու թռիչքը, Եմենի պայթյունն ու Իրանի բախումը․ ինտրիգային կադրեր աշխարհից (Տեսանյութ) Սիրանուշ Սահակյանի մեկնաբանությունը՝ Սաբինա Ալիևայի հայտարարության վերաբերյալ Մայր Աթոռի ուղերձն իշխանություններին․ դադարեցրեք Եկեղեցու հանդեպ հալածանքները Ռյուտեն հայտարարել է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու իր պատրաստակամության մասինՀԱՐՑՈՒՄ․ Խաղաղությու՞ն ես ուզում՝ պատրաստվի'ր պատերազմի․ քաղաքացիները՝ ՔՊ-ականի հայտարարության մասին (տեսանյութ) Ֆրանսիան զինվորներ կուղարկի՞, Լեհաստանը պատրաստվում է պատերազմի․ Եվրոպան լարվում է (տեսանյութ) Սի Ծինփինը ժամանում է Սպիտակ տունՌուսաստանի երկրորդ խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջանում արտակարգ դրություն է հայտարարվել Կենդանակերպի այս նշաններին հոկտեմբերին դրական փոփոխություններ են սպասվում Պուտինը անձամբ կորոշի G20-ի գագաթնաժողովին մասնակցելու իր ուղևորության հարցըԹրամփը Սի Ծինփինին կհյուրասիրի չինական և ամերիկյան ավանդույթները համատեղող ուտեստներովՌուսները նոր բնակավայրեր են գրավել․ ՊՆ-ի հայտարարությունը ՄԱԿ-ում սկանդալների օր․ արգենտինացի պատգամավորի կոկաինի աղմուկը, Շարաայի Instagram-ն ու հեռացումներըԿորեայի Հանրապետության ԱԳ նախարարության ղեկավարը Սիբիգային հայտնել է Կիևին օգնությունը շարունակելու ծրագրերի մասինԲագրատ սրբազանի տնային կալանքը ևս 2 ամսով երկարաձգվեցՍլովակիան Ուկրաինային ռազմական տեխնիկայի նվիրաբերումը ճանաչել է օրինականՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասինCSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը հայրենիքՈւկրաինայի զինված ուժերը հարձակվել են Էներգոդարում գտնվող սրճարանի վրաՍաուդյան Արաբիան հայտարարել է, որ որսացել է հութիների կողմից արձակված վեց հրթիռ600 մլն դրամ՝ «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար․ ինչու՞ են վերանորոգելու մարզադաշտըԵրևանցիները ահազանգում են՝ ծորակներից պղտոր ջուր է հոսում․ ինչ է ասում «Վեոլիա Ջուրը»ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Ուկրաինային շուրջ 3 մլրդ եվրոյի նոր վճարմանը«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտ թմրամիջոցի նմանվող զանգված ու հեռախոս են հայտնաբերելՀՎԿԱԿ-ը զգուշացնում է․ ջրի համի, հոտի կամ գույնի փոփոխության դեպքում մի՛ օգտագործեք այն խմելու համարԿիմ Չեն Ընը հրավեր է ստացել այցելելու ՌուսաստանԻնչ ունեցվածք ունի Սպիտակի համայնքապետը․ 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ․ «ԱրմԼուր» Թրամփը նշել է Սի Ծինփինի հետ հանդիպման թեմաներից մեկըՓեսային «Lexus»-ով վրաերթի ենթարկած աներորդին ձերբակալվել է․ մեքենան ոստիկանները գտել էինՖրանսիան պատրաստ է զորքեր ուղարկել Ուկրաինա հրադադարից հետոՊերսեպոլիս. պարսկական կայսրության քարե մայրաքաղաքըՀակակոռուպցիոն կոմիտեն և IRZ-ը ընդլայնում են համագործակցությունը Փաշինյանի «հայկական աթոռը», Իրանի կոշտ ուղերձը ՀՀ-ին ու Ադրբեջանին, TRIPP-ի նոր փուլըՀյուսիսային Կորեան փորձարկել է կառավարվող MLRS արկՀյուսիսային Կորեան փորձարկել է HIMARS-ի համարժեք համարվող կառավարվող հրթիռՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներին
Ամենադիտված