Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավարը ձերբակալվել է խարդախության գործով
Աշխարհ
Բելգիական ոստիկանությունը ձերբակալել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով նախկին բարձր ներկայացուցիչը՝ Ֆեդերիկա Մոգերինիին, խարդախության գործի շրջանակում։ Ինչպես հայտնում է Le Soir-ը իր իրավապահ աղբյուրներին հղումով, նախկին դիվանագետը գտնվում է կալանքի տակ։
Տեղեկացվում է, որ Մոգերինին ձերբակալվածների շարքում է որպես Եվրոպական քոլեջի տնօրեն։ Նրա գործով քննությունը կապված է ԵՄ կառույցներում ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների և բյուջետային միջոցների ոչ նպատակային օգտագործման հետ։ Բելգիայի իրավապահները արդեն իրականացրել են խուզարկություններ անձնական տներում, ԵՄ դիվանագիտական ծառայության շենքում Բրյուսելում, ինչպես նաև Եվրոպական քոլեջում Բրյուգե քաղաքում։
Քննչական աղբյուրները նշում են, որ հետաքննությունը լայնածավալ է և ներառում է մի շարք գործիչների ու եվրոպական կառույցներ։ Մոգերինիի ձերբակալությունը դարձել է սկանդալի կենտրոն, քանի որ նա մի ժամանակ զբաղեցրել է ԵՄ ամենաբարձր դիվանագիտական պաշտոններից մեկը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան