Հայտարարվել է ռուսական ակտիվները բռնագրավելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկի քննարկման ամսաթիվը
Աշխարհ
ԵՄ անդամ պետությունների դեսպանները դեկտեմբերի 5-ին կքննարկեն Եվրահանձնաժողովի ռուսական ակտիվների բռնագրավման ծրագիրը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով նիստի օրակարգին։
ԵՄ խորհրդի կողմից հայտարարված դեկտեմբերի 5-ին կայանալիք մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստի օրակարգի վերջին կետը ներառում է «Կարծիքների փոխանակում Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ»։
Նախկինում Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվան համաձայն է Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոստի հետ, որը կոչ էր արել դադարեցնել ռուսական ակտիվների բռնագրավումը։
Բելգիայի դիվանագիտական ծառայության ղեկավարը նշել է, որ համաեվրոպական վարկը Ուկրաինային օգնություն տրամադրելու լավագույն տարբերակն է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան