ԼՂ բանակցային փաթեթը բացահայտում է՝ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր. Բաղդասարյան
Քաղաքական
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, թե ըստ իրեն՝ ինչ է բացահայտում ԼՂ բանակցային փաթեթը։
«Թերևս այն, որ Հայաստանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ շարունակ գոյություն են ունեցել միֆեր, որոնք, ինչ խոսք, ձևավորել է Ղարաբաղյան շարժումով իշխանության հասած քաղաքական էլիտան»,- գրել է Բաղդասարյանը:
Հիշեցնենք, որ Կառավարությունը հրապարակել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող պետական գերատեսչություններում առկա մի շարք փաստաթղթեր, որոնք պատկերացում են տալիս մինչև 2020 թվականը տեղի ունեցած բանակցային գործընթացի բովանդակության մասին։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)