Հրդեհ Արղության փողոցում
Արտակարգ Պատահար
Դեկտեմբերի 2-ին՝ ժամը 10:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցի թիվ 3 հասցեում այրվում է հագուստի խանութ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։40-ին, մարվել՝ 11։13-ին։ Արղության փողոցի թիվ 3 հասցեում՝ շինարարական տարածքում, այրվել են երկու վագոն-տնակների (ընդհանուր մոտ 50 քմ) փայտե կառուցատարրերը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)