Նիդեռլանդները կդադարեցնի Ուկրաինայից փախստականների ընդունումը
Համաշխարհային Մամուլ
Նիդեռլանդները մտադիր է մոտ ժամանակներս փակել Ուկրաինայից փախստականների ընդունման կենտրոնները։ Այս մասին հայտնում է De Telegraaf պարբերականը՝ հղում անելով միգրացիայի և ապաստանի հարցերով նախարարի պաշտոնակատար Մոնա Քեյզերին։
Հրապարակման համաձայն՝ Նիդեռլանդները ձգտում է հնարավորինս շուտ փակել ուկրաինացի փախստականների ընդունման կետերը, քանի որ դրանց պահպանումը շատ թանկ է բյուջեի համար: Քեյզերի խոսքով՝ այս ֆոնին Նիդեռլանդները երկիր ժամանած ուկրաինացիներին «ինքնուրույն բնակության»անցնելու ծրագիր է պատրաստում:
Բացի այդ, Ուկրաինայի քաղաքացիները կկորցնեն իրենց առանձին կարգավիճակը և պարտավոր կլինեն ինքնուրույն վճարել համալսարաններում ուսման և բժշկական ապահովագրության համար: Պարբերականի տվյալներով՝ ընդունելության որոշ կետեր կարող են վերածվել սովորական բնակարանի։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան