Արտաշիսյան փողոցում բախվել են «BMW»-ն և «Hyundai Elantra»-ն. վարորդները տեղում օգնություն են ստացել
Արտակարգ Պատահար
Երեկ՝ դեկտեմբերի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Արտաշիսյան փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 26-ամյա Ալբերտ Գ․-ի վարած «BMW» մակնիշի և 39-ամյա Աբգար Գ․-ի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հեղուկ գազի լցակայանի տարածքում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներին օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Գեղամ Եփրեմյանի գլխավորությամբ։Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Արթուր Մկրտչյանը և Դավիթ Հակոբյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)