Արևմուտքում կոչ են արել ականջալուր լինել Թրամփի խոսքերին
Վերլուծական
Ֆինլանդիայի «Ազատության դաշինք» ազգային-պահպանողական կուսակցության անդամ Արմանդո Մեման ուշադրություն է հրավիրել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղության հասնել: Համապատասխան հրապարակումը նա տեղադրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Թրամփն ասել է այն, ինչի մասին ես վաղուց եմ խոսում. Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը խաղաղություն է ուզում։ Մենք կարող էինք փրկել ավելի շատ ուկրաինացիների, եթե ավելի վաղ կիրառեինք այդ մոտեցումը», - հայտնել է քաղաքական գոչծիչը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Ուկրաինայի հարցով բանակցությունները, հայտարարել էր, որ Ռուսաստանը շահագրգռված է ուկրաինական հակամարտության ավարտով:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)