ՆԱՏՕ-ն «Պլան Բ» չունի․ Ռյուտե
Աշխարհ
ՆԱՏՕ-ն «Պլան Բ չունի», եթե ԱՄՆ-ն հրաժարվի Ուկրաինային օգնելուց: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն դաշինքի արտգործնախարարների հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում: Նա մեջբերում է Страна.иа-ը։
Այս կերպ գլխավոր քարտուղարը պատասխանել է լրագրողների այն հարցին, թե ինչպես է գործելու ՆԱՏՕ-ն, եթե Վաշինգտոնի նախաձեռնած խաղաղ բանակցությունները ձախողվեն, և Միացյալ Նահանգները որոշի դադարեցնել աջակցությունը Կիևին:
«Ես չեմ կարծում, որ մենք պետք է մտածենք նման «Պլան Բ»-ի մասին, քանի որ ԱՄՆ-ն շատ հետևողական է Ուկրաինային աջակցելու հարցում, ինչպես հետևողական են ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցները», - ընդգծել է Ռյուտեն:
Նա հավելել է, որ եվրոպացիներն ու կանադացիները, ինչպես սպասվում է, իրենց վրա կվերցնեն PURL ծրագրով զենքի վճարումը, որը գնվելու է ԱՄՆ-ից: «Բայց ես պատճառ չունեմ կարծելու, որ մենք պետք է պատրաստվենք այդ իրադարձություններին առանց ԱՄՆ-ի», - ընդգծել է Ռյուտեն:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան