Այդ պահը կարգավորման համար շատ ավելի լավն էր․ Թրամփը՝ Զելենսկուն
ԱՄՆ
Ուկրաինան պետք է խաղաղության համաձայնագրի գնար դեռևս 2025 թվականի փետրվարին այն բանից հետո, երբ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկին հանդիպում ունեցավ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ առաջնորդը, փոխանցում է RIA Novosti-ն։
«Գիտեք, երբ ես այդ գրասենյակում էի, խոսում էի հաղթաթղթերի բացակայության մասին։ Ես Զելենսկուն ասացի, որ դուք հաղթաթղթեր չունեք։ Հենց այդ ժամանակ էլ պետք էր պայմանավորվել։ Այդ պահը կարգավորման համար շատ ավելի լավն էր», - կարծում է Թրամփը։
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Զելենսկին որոշել է չհետևել իր խորհրդին, և այժմ իրավիճակը Կիևի համար զգալիորեն վատացել է։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան