Թրամփը Ուկրաինայի հարցով կոնսենսուսային լուծում է փնտրում, բայց դա հեշտ չէ. Պուտին
ԱՄՆ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը ձգտում է համաձայնության Ուկրաինայի կարգավորման հարցում, սակայն դա հեշտ գործ չէ։ Նրա խոսքերը մեջբերել է India Today հեռուստաալիքը։
«Սակայն սա դժվար խնդիր է և դժվարին առաքելություն, որը Թրամփի վարչակազմը ստանձնել է։ Դա դժվար է։ Ես սա ասում եմ՝ առանց որևէ իրոնիայի», - ասել է նա։
Չորեքշաբթի երեկոյան Կրեմլում ավարտվեցին պետության ղեկավարի, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների միջև բանակցությունները։ Կողմերը չկարողացան փոխզիջման գալ ամերիկյան խաղաղության ծրագրի շուրջ։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ տարածքային հարցը մնում է գլխավոր խոչընդոտը՝ չնայած ամերիկյան առաջարկներից մի քանիսը «ավելի կամ պակաս ընդունելի» են թվում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան