Սենատում ներկայացվել է բանաձև, որը Թրամփին արգելում է ուժ կիրառել Վենեսուելայում
ԱՄՆ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է մի բանաձև, որը կարգելի նախագահ Դոնալդ Թրամփին զորքեր օգտագործել Վենեսուելայում ռազմական գործողությունների համար՝ առանց Կոնգրեսի հաստատման: Այս մասին հաղորդվել է Վիրջինիա նահանգից դեմոկրատ սենատոր Թիմ Քեյնի կայքում։
Բանաձևը հովանավորող սենատորների խմբում, Քեյնից բացի, ընդգրկված են Կենտուկիից հանրապետական Ռենդ Փոլը, Նյու Յորքից Սենատի փոքրամասնության առաջնորդ Չաք Շումերը և Կալիֆոռնիայից դեմոկրատ Ադամ Շիֆը։
Բանաձևը կարող է քվեարկության դրվել 10 օրից: Այն ընդգծում է, որ ԱՄՆ-ում միայն Կոնգրեսն ունի պատերազմ հայտարարելու լիազորություն։
Դեկտեմբերի 4-ին նախագահ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի ղեկավարության դեմ Վաշինգտոնի գործողությունները գերազանցում են ճնշման արշավը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան