Թրամփը «Եվրոպայի թշնամին» է․ LGC
Աշխարհ
Եվրամիության ինը երկրների քաղաքացիների գրեթե կեսը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Եվրոպայի թշնամի է համարում: Այս մասին են վկայում Le Grand Continent հարթակի համար անցկացված հարցման տվյալները։
Հարցվածների 48 տոկոսը հայտարարել է, որ Սպիտակ տան ղեկավարին համարում է «Եվրոպայի թշնամի»: Սեպտեմբերին նույն հարցին դրական է պատասխանել քաղաքացիների 44 տոկոսը։
Ընդ որում, Թրամփը ամենից շատ դժգոհություն է առաջացնում Բելգիայի (62 տոկոս) և Ֆրանսիայի (57 տոկոս) քաղաքացիների շրջանում: Խորվաթիայի քաղաքացիներն ավելի չափավոր վերաբերմունք ունեն ամերիկացի առաջնորդի նկատմամբ. նրան թշնամի է համարում հարցվածների 37 տոկոսը:
Լեհաստանում այդ ցուցանիշը կազմում է 19 տոկոս:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան