Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի․ փաստաբան
Իրավունք
Փաստաբան Արսեն Բաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի:
Խնդրում եմ այս պահին մի զանգահարեք ինձ, ձերբակալման գործողության եմ»:
Հիշեցնենք` «Հայկական Վիկիլիկս» անվանումով նորաբաց տելեգրամյան ալիքը հոկտեմբերի 25-ին ինտիմ բնույթի տեսագրություն էր հրապարակել` դրանք վերագրելով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Հոգևորականն արձագանքել էր` նշելով, որ անգամ ուժերի գերլարումով չի կարող լծվել հորինվածքների ու զրպարտությունների հերքմանը, խելամիտ է համարում արհամարհել:
Նոյեմբերի 28-ին Քննչական կոմիտեն հայտարարեց, որ նոյեմբերի 25-ին կատարված փորձաքննության արդյունքներով (նույն՝ ամսի 25-ին ստացված-խմբ.) հայտնի տեսանյութերում պատկերվածը Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)