Երևանը պարզապես անտեսել է էթիկական չափանիշները․ Զախարովա
Քաղաքական
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան մեկնաբանել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերի հրապարակումը։
«Մենք ուշադրություն ենք դարձրել այս տեղեկատվական արշավին։ Նախևառաջ, կարծում եմ, կարևոր է նշել ակնհայտը. Երևանը պարզապես անտեսել է էթիկական չափանիշները՝ բացահայտելով Մինսկի խմբի երեք համանախագահների աշխատանքային նյութերը, և հատկապես պետությունների ղեկավարների միջև նամակագրությունը՝ առանց շահագրգիռ կողմերի համապատասխան թույլտվության», - ասել է Զախարովան։
Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Հայաստանի կառավարության կայքում հրապարակվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթերը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)