Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն է ներկայացվել
Իրավունք
«Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել պաշտպանները, որպեսզի Սրբազանը հնարավորություն ունենա մասնակցելու դեկտեմբերի 10–12 հրավիրված եպիսկոպոսաց ժողովին։
Պաշտպաններն ընդգծեցին՝ ընդունելի է ցանկացած խափանման միջոց, որը հնարավորություն կտա մասնակցել եպիսկոպոսաց ժողովին, ընդհուպ՝ ժողովին մասնակցելուց հետո ՔԿՀ վերադառնալը, գրավ՝ մինչև 3 մլն 800 հազար դրամի չափով, վարչական հսկողություն և այլն։
Միջնորդությունը Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը կքննարկի դեկտեմբերի 9–ին ժամը 15:30–ին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)