Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Իրավունք
Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ–ն ձերբակալել էր Արշակ արքեպիսկոպոսին ՀՀ քննչական կոմիտեի շենքում։
ՔԿ–ից Euromedia24-ին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։
Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ «Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան