Արշակ Սրբազանին կալանավորելու գործը մակագրվել է դատավոր Մասիս Մելքոնյանին
Իրավունք
Ինչպես արդեն հայտնել ենք, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Գործը մակագրվել է Միքայել և Բագրատ Սրբազաններին կալանավորած դատավոր Մասիս Մելքոնյանին։
Փաստաբան Արսեն Բաբայանի հաղորդմամբ՝ դատավոր Մասիս Մելքոնյանն Արշակ սրբազանի կալանքի միջնորդության դատական նիստը նշանակել է առավոտյան ժամը 09։30-ին։
ՔԿ–ից Euromedia24-ին հայտնել էին, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում)։
Ավելի ուշ փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել էր, որ «Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել»:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան