Հավատում ենք, որ «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի խաղաղասեր անդամները կվերադառնան իրենց «նախնիների հողերը». Ալիև
Քաղաքական
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում անցկացված «Մշակութային ժառանգությունը և վերադարձի իրավունքը» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված իր ուղերձում, կրկին անդրադարձել է «Արևմտյան Ադրբեջանից» բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձի թեմային՝ մեղադրելով Հայաստանին՝ այդ տարածքներում ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մեջ։ Նա պնդել է, որ անհրաժեշտ է միջազգային իրավական գնահատական տալ «հայերի կողմից ադրբեջանցիների դեմ կատարված հանցագործություններին» և կոչ է արել միջազգային հանրությանը՝ աջակցել այդ գործընթացին։
Ադրբեջանի ղեկավարը կարևորել է Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի իրացումը՝ հղում անելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, միջազգային դաշնագրերին ու կոնվենցիաներին։
Ալիևը նաև հիշատակել է 2025 թ․ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի միջնորդությամբ կայացած հայ-ադրբեջանական հանդիպումը, համատեղ հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախագծի նախաստորագրումը՝ դրանք գնահատելով որպես երկու ժողովուրդների ապագա համակեցության հույս ներշնչող քայլեր։ «Ադրբեջանը հավատում է, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչները խաղաղ ճանապարհով կվերադառնան իրենց «պատմական հողեր» և հնարավոր կլինի հաստատել բարիդրացիական հարաբերություններ»,-ասել է նա։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան