Կիևը ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ․ El País
Աշխարհ
Եվրոպան սկսում է խոստովանել, որ Կիևը ստիպված կլինի տարածքային զիջումների գնալ։ Այս մասին հայտնում է El País-ը։
«Եվրոպայում աճում է անզորության զգացողությունն այն դերի վերաբերյալ, որը նա կարող է խաղալ Ուկրաինայի խաղաղ գործընթացում։ Հատուկ մտահոգություն են առաջացնում անվտանգության երաշխիքները և աճող համոզմունքը, որ երկիրը կարող է ստիպված լինել զգալի տարածքային զիջումների գնալ», - ասվում է նյութում։
Ինչպես նշում է պարբերականը, Բրյուսելում ոչ ոք, Ուկրաինայի եվրոպական դաշնակիցներից ոչ մեկը հրապարակավ չի ընդունում, որ երկիրը ստիպված կլինի գնալ դրան, սակայն այդ գաղափարը սկսում է հանգիստ տարածվել որպես փոքր չարիք:
Հստակեցվում է, որ այն միտքը, որ Ուկրաինան տարածքներ կզիջի, հատկապես դիմադրություն է առաջացնում Բալթյան երկրներում և Լեհաստանում:


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան