ԱՄՆ դեսպանը հայտարարում է, որ Թուրքիան կարող է հրաժարվել Ս-400 համակարգերից՝ ճանապարհ բացելով F-35-ի համար
ԱՄՆ
ԱՄՆ դեսպանն Անկարայում՝ Թոմ Բարրակը, հայտարարել է, որ Թուրքիան այլևս չի օգտագործում Ռուսաստանի Ս-400 զենիթահրթիռային համակարգերը և մոտ է դրանցից ամբողջությամբ հրաժարվելուն։ Bloomberg-ի տեղեկացմամբ՝ նման քայլը կարող է վերականգնել Թուրքիայի հնարավորությունը ձեռք բերելու ամերիկյան F-35 կործանիչներ։
Դեսպանը հաստատել է, որ Անկարան «մոտ է» Ս-400-ներից հրաժարվելու որոշմանը՝ հավելելով, որ խնդիրը կարող է լուծվել առաջիկա չորսից վեց ամիսների ընթացքում։ Նրա խոսքով՝ դա կբացի նոր փուլ թուրք-ամերիկյան ռազմական համագործակցության համար, եթե գործընթացը հաջողությամբ ավարտվի։
Նշենք, որ ավելի վաղ Bloomberg-ը տեղեկացրել էր՝ Թուրքիան դեռևս ամբողջությամբ չի կատարում Վաշինգտոնի պահանջը և չի շտապում վերջնականապես հրաժարվել ռուսական համակարգերից։ Նախկինում նույնպես հաղորդվել էր, որ կողմերը քննարկել են Ս-400-ների «չաշխատունակ» ճանաչման հնարավորությունը՝ որպես խնդրի փոխզիջումային լուծում։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան